Ձորագետի կիրճ գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, գետը հանդիսանում է Դեբեդի ձախ օժանդակը։ Միջին հոսանքում՝ Ստեփանավան քաղաքից ներքև, գետը, ընդունելով Տաշիր խոշոր վտակը, մտնում է խոր՝ մինչև 100-120 մ․ խորությամբ կիրճերի մեջ։ Վերին հոսանքում՝ Լոռվա սարահարթում, ունի հարթավայրային բնույթ։ Արշավների համար շատ հարմար է իր հարուստ գեղեցիկ տեսարաններով։ Կիրճի վերին հոսանքում է գտնվում հայտնի Լոռի բերդը։
Ձորագետի Կիրճ
Լուսանկար։ Արթուր Մարտիրոսյան
!
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն