.webp)
Լոռի բերդ քաղաքատեղի պատմամշակութային արգելոցը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից ոչ հեռու` Ձորագետ և Միսխանա գետերի զառիթափ կիրճերով եզերված հրվանդանանման սարահարթում, ծովի մակարդակից 1490 մ բարձրության վրա: Արգելոցի տարածքում գտնվող բերդի մասին հավաստի տեղեկություն է տալիս XIII դ. պատմիչ Վարդան Արևելցին: Լոռե բերդը կառուցել է Անիի Բագրատունիների` Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ Դավիթ Անհողին թագավորը (989-1048թթ.) մոտավորապես՝ 1005–1020թթ.: Բուն բերդաքաղաքը զբաղեցրել է շուրջ 35 հա տարածք, որից միջնաբերդը` 8.5 հա է:
Թողնել մեկնաբանություն