.webp)
Ուրծ լեռ Ուրծի լեռնաշղթան գտնվում է Արարատի մարզի հարավում։ Եզրավորում է Արարատյան հարթավայրը հարավարևելքից։ Ծագմամբ ծալքաբեկորային է։ Ջրբաժան է Վեդիի Շաղափ վտակի, Արածոյի ու Արաքսի միջև։ Ամենաբարձրը արևելյան հատվածում գտնվող Ուրծ լեռնագագաթն է՝ 2445 մ: Գագաթից բացվում է գեղեցիկ պատկեր դեպի Արարատյան դաշտավայրը և Արարատ լեռը։
Թողնել մեկնաբանություն