
Ուրծի լեռնաշղթա կամ Ուրծի լեռներ, այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հարավում։ Եզրավորում է Արարատյան հարթավայրը հարավարևելքից։ Ծագմամբ ծալքաբեկորային է։ Ջրբաժան է Վեդիի Շաղափ վտակի, Արածոյի ու Արաքսի միջև։ Հյուսիս-արևելքից ձգվում է հարավ-արևելք, այնուհետև՝ արևելք։ Երկարությունը մոտ 25 կմ է, լայնությունը՝ մինչև 11 կմ։ Հյուսիսային լանջերը երկար են, մեղմաթեք, հարավայինները՝ կարճ, զառիթափ։ Բոլոր լանջերը կտրտված են ձորակներով։ Կատարային գոտին հիմնականում նեղ է։ Ամենաբարձրը արևելյան հատվածում գտնվող Ուրծ լեռնագագաթն է՝ 2445 մ:
Թողնել մեկնաբանություն