.webp)
Քարերի սիմֆոնիա կամ Բազալտե երգեհոն, գտնվում է Հայաստանում, Կոտայքի Մարզում՝ Գառնիի հարևանությամբ, Ազատի կիրճում։ Գառնիի ձորը (այդպես են անվանում տեղացիները), Ազատի կիրճը ձգվում է Ազատ գետի և Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը:
Թողնել մեկնաբանություն