
Ազատի կիրճ անվանում են նաև Գառնիի ձոր, ձգվում է Ազատ գետի և Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը: «Քարերի սիմֆոնիան» ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում, այսինքն՝ օրենքով պաշտպանված է:
Թողնել մեկնաբանություն