
Մայմեխ լեռ այժմ Ձիթհանից լեռ, գտնվում է Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին։ Կազմված է պալեոգենի հրաբխանստվածքային ապարներից, գերակշռող են ներժայթուքները։ Այն մաս է կազմում Փամբակի լեռների հյուսիսային ճյուղավորման, որը ձգվոմ է մինչև Վանաձոր քաղաք։ Ամենաբարձր լեռնագագաթը Ձիթհանից սար լեռն է, որի բարձրությունը 3081 մետր է։
Թողնել մեկնաբանություն