Մարտակերտ
Մարտակերտի շրջանը Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Շրջանի մակերեսը կազմում է 1.795 կմ², բնակչությունը՝ 18.963 մարդ (2005 թ.)։ Շրջկենտրոնը համանուն Մարտակերտ քաղաքն է։ Շրջանը հյուսիսից սահմանակցում է Շահումյանի շրջանին, արևմուտքում՝ Քարավաճառի ենթաշրջանին, հարավից՝ Ասկերանի շրջանին, հարավ-արևելքում՝ Աղդամի, արևելքում՝ Բարդայի շրջաններին։ Ունի 43 համայնք, 46 բնակավայր, որոնցից 5-ը ժամանակավորապես են հակառակորդի վերահսկողության տակ։ Մարտակերտի շրջանի տարածքը զբաղեցնում է Խաչեն և Քոլատակ գետերի ավազաններից դեպի հյուսիս ընկած ամբողջ հատվածը և պատմական Արցախ աշխարհի Ջրաբերդ գավառի հիմնական և Խաչեն ու Գյուլիստան գավառների զգալի մասը։
Թողնել մեկնաբանություն