Ակնա լիճ գտնվում է Հայաստանում՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա, Ակնասար լեռան լանջին, Ծաղկաշեն գյուղից 10 կմ արևմուտք։ Ծովի մակերևույթից բարձր է 3030 մետրով, լճի մակերեսը՝ 0.5 կմ²։ Սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, քաղցրահամ։ Մակերեսը կազմում է 0, 53 կմ², առավելագույն խորությունը՝ 15 մ, ջրատարողությունը՝ 3, 91 միլիոն մ³։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։
Ակնա լիճ
Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման համաձայն։
Արշավ Գեղամա լեռներում - Ակնա Լիճ
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն