.webp)
Գեղամա լեռնաշղթա կամ Գեղամա լեռներ, այն գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածում՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում։ Ունի հրաբխային ծագում։ Լեռնաշղթան կենտրոնական մասում բարձրացած հիմքով լեռնավահան է, մոտ 65 կմ երկարությամբ և 35 կմ լայնությամբ, որի վրա շարված են բազմաթիվ հրաբխային կոներ, այդ թվում ամենաբարձր գագաթ Աժդահակը՝ 3597,3 մ բարձրությամբ ինչպես նաև Սևկատարը 3225,1 մ, Սպիտակասարը 3555,7 մ: Գեղամա լեռնաշղթայից դեպի արևմուտք է ձգվում Ողջաբերդի լեռնաբազուկը։ Գեղամա լեռնաշղթայում կան մի շարք լեռնային ոչ մեծ լճեր, այդ թվում խառնարանային։ Լճերից մեկը Աժդահակ լեռան խառնարանում է, որը սնուցվում է ձնհալով։
Թողնել մեկնաբանություն