- 2 օր
- Լճեր
- Սյունիքի մարզ
Արշավ Ծակքարի լիճ
֏28000 / յուր․ անձը
Սեպտեմբերի 4-ին Հատիս Տուրի հետ միասին 2-օրով կուղևորվենք Սյունիքի մարզ` Ծակքարի լիճ։ Ճանապարհին կունենանք կանգառ Վայքի ֆուդ կորտում և Կապան քաղաքում։ Կայցելենք Վահանավանք վանական համալիր, որից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Մեղրու լեռնանցք, որի հարևանությամբ կկառուցենք մեր վրանային ճամբարը։ Վաղ առավոոտյան կնախաճաշենք և Զանգեզուրի լեռների մեջ գտնվող գեղատեսիլ կիրճով կհասնենք հեքիաթային Ծակքարի լիճ, որը գտնվում է 3272 մ. բարձրության վրա։
Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ներքնակ (կարեմատ), ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, երկուօրյա սնունդ և ջուր
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 06։30
Երթուղու արժեքը՝ 28000 դր (տրանսպորտ, ուղեկցում, վրան)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։