.webp)
Վահանավանք վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին, Տիգրանասարի լանջին: Հիմնադրել է Սյունյաց նահանգի Բաղք գավառի գահակալ իշխան Ձագիկի որդի Վահանը` X դ.: Նրա անունով էլ վանքը կոչվել է Վահանավանք: Վանական համալիրը բաղկացած է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց (911 թ.), գավթից, սյունասրահից (XI դ. կես) և Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցուց (1086 թ.): Համալիրի եկեղեցին, գավիթը և սյունասրահը 1046 թ. վերակառուցել է Իշխանաց իշխան Գրիգորը (հետագայում Սյունյաց թագավոր Գրիգոր Ա):
Թողնել մեկնաբանություն