.webp)
Հակոբավանք կամ Մեծառանից վանք - գտնվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից 1,5 կմ հեռավորության վրա (պատմական Մեծ Հայկ նահանգի Մեծառանկ գավառ, որը հետագայում վերանվանվել է Ներքին Խաչեն): Պատմական աղբյուրներում չկա որևե տեղեկություն վանքի հիմնադրման ժամանակի մասին: Ամենահին արձանագրությունը, որը քանդակված էր խաչքարի պատվանդանի վրա (օգտագործվել է երկրորդվող շինարարության ժամանակ), թվագրվում է 853թ.: Համաձայն տարեգրական աղբյուրների, վանքի առանձին շինությունները, այդ թվում եկեղեցիները, կառուցվել, վերակառուցվել և ձևակերպվել են IX դ. մինչև XVIIIդ.: Մատենադարանում գտնվող հին ձեռագրերից մեկում ասված է, որ Մեծառանից եկեղեցին վերակառուցել է Հասան-Ջալալի մայրը, Իվանե և Զաքարե ամիրսպասալարների քույր, իշխանուհի Խորիշահը (XIIդ.):
Թողնել մեկնաբանություն