Ամբերդ (ամրոց-բերդաքաղաք)

Ամբերդ ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հսյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա: Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասի- րությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ:

Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դ. Կամսարական իշխանների կողմից: X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից և իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Նրան էր վերապահված Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մեկը:

  • Hike in Amberd Fortress / Արշավ դեպի Ամբերդ
  • Amberd Fortress / Ամբերդ ամրոց / Крепость Амберд
  • Amberd - Arkashen Canyon / Ամբերդ - Արքաշենի կիրճ
  • Amberd - Ամբերդ - Амберд
  • The church of Vahramashen from Amberd
  • Ամբերդի ավերակները / Ruins of Amberd
  • Access to Amberd / Մուտք դեպի Ամբերդ
  • Autumn Amberd / Աշնանային Ամբերդ
  • View from Amberd / Տեսարան Ամբերդից

Լուսանկարը՝ Արթուր Մարտիրոսյանի

Դղյակ – բերդաքաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում կառուցված բազալտաշեն այս համալիրի ավերակների ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններից եզրակացվել է, որ այն եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով և բազմիցս վերակառուցվել, ամրացվել է:

Բաղնիք – գտնվում է դղյակի և Արքաշենի դարպասի մոտ: Կառուցված է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Այս ուշագրավ հուշարձանը ունի ուղղանկյուն հատակագիծ` երկայնական առանցքի նկատմամբ հաջորդաբար տեղավորված հանդերձարանով, լողասրահով և ջեռուցման համակարգով: Սենյակներից մեկի պատին նշմարվում են որմնանկարչության հետքեր:

Մատուռ – գտնվում է բաղնիքի մոտ` 9 մ. հեռավորության վրա: Այս մատուռը ենթադրվում է, որ կառուցվել է X դ. ոչ շուտ:

  • Arkashen Canyon / Hatis Tour
  • Amberd - Vahramashen Church
  • Amberd / Ամբերդ / Амберд
  • Amberd / Ամբերդ / Амберд
  • Amberd - Arkashen River / Ամբերդ - Գետ Արքաշեն
  • Amberd / Ամբերդ / Амберд
  • Amberd / Ամբերդ / Амберд
  • Amberd Bath / Ամբերդի բաղնիք

Լուսանկարը՝ Արթուր Մարտիրոսյանի

Կաթողիկե (Վահրամաշեն) – Արքաշենի պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ: Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք: ՈՒղղանկյուն հատակագծի մեջ ամփոփված է աղոթասրահը` արևելյան կողմի ավագ սեղանով և 4 անկյունների ավանդատներով: Ներքուստ բոլորաձև, արտաքուստ 12 նիստանի թմբուկը հարդարված է զույգ որմնասյուներով և ծածկված է հովանոցաձև վեղարով: Վերջինս ուշագրավ է և նման ծածկի առաջին օրինակն է: Եկեղեցու ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրությունը: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ է և անպաճույճ: