
Զոհասար լեռ գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում՝ Արագածի հյուսիսային լանջին, Մանթաշի ջրամբարից 2 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Լեռան բարձրությունը 3063 մետր է, այն հանգած հրաբուխ է։ Կազմված է վերին անթրոպոգենի խարամներից։ Լանջերը զառիթափ են։ Տարածված են քարաբեկորային կուտակումներն ու մորենները։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։
Թողնել մեկնաբանություն