Զանգեզուրի լեռնաշղթա

Զանգեզուրի լեռնաշղթա – գտնվում է Սյունիքի մարզում, Հայաստանի հարավ-արևելքում։ Ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ Վարդենիսի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հանգուցվելու կետից (Քեթի լեռ) մինչև Արաքս գետի Մեղրու կիրճը։ Երկարությունը շուրջ 130 կմ։ Առավելագույն բարձրությունը Կապուտջուղ լեռն է, որի բարձրությունը 3904 մ։ Արձակում է լեռնաբազուկներ դեպի արևմուտք՝ Վայքի, իսկ դեպի արևելք՝ Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաներ։ Ունի պղնձի և մոլիբդենի հանքավայրեր: