Եղնախաղի լեռնաշղթա կամ Եղնախաղի լեռներ, այն գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում Արփի, Ծովակ, Խոզապին, Խանչալի լճերի ջրբաժանում։ Ձգվում է Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի պետական սահմանի երկայնքով ավելի քան 60 կմ։ Բաղկացած է հրաբխային գոյացումներից։ Առավելագույն բարձրությունը 3042 մ է (Մեծ Եղնախաղ լեռ)։ Բարձր լեռնային գոտին ունի ալպյան բնույթ, կան ռելիեֆի սառցադաշտային ձևեր։ Լանջերը մեղմաթեք են, հովիտներով մասնատված, տեղ-տեղ՝ աստիճանակերպ։ Ստորոտներին կան սառցադաշտային գոյացումներ։ Հրաբխային գագաթները պատահում են կղզիների ձնով։ Եզրամասերում տարածվում են լավային ալիքավոր սարավանդներ։ Ամառը զով է, ձմեռը՝ ցուրտ, տարեկան տեղումները՝ 500-600 մմ։ Ձյունածածկույթը մնում է ավելի քան 6 ամիս։ Եղնախաղի լեռնաշղթան հարուստ է աղբյուրներով։ Տիրապետում են ալպյան լեռնամարգագետնային դարչնագույն և ճմատորֆային հողերը, ցածրադիր մասերում՝ լեռնային սնահողերը։ Եղնախաղի լեռնաշղթա ծածկված է մերձալպյան և ալպյան մարգագետիններով:
Եղնախաղի Լեռնաշղթա
Լուսանկարը՝ Հատիս Տուրի
!
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն