Ձմեռային Լաստիվեր

Կիրակի՝ փետրվարի 10-ին,  Հատիս Տուր – ի հետ միասին կուղևորվենք Տավուշի մարզ` Լաստիվեր։ Արշավը կսկսենք <<Ապագա>> տուրիստական համալիրից`ցանկացողները կարող են նաև թռիչք կատարել Zipline-ով։ Որից հետո ուղղություն կվերցնենք դեպի Սառնաջուր գետի կիրճ, որը անցնում է բնության գեղատեսիլ վայրերով: Հասնելով Լաստիվեր` կայցելենք տնակների բացատ, քարանձավներ, ջրվեժներ և իհարկե կվառենք խարույկ…

  • Ձմեռային Լաստիվեր / Winter Lastiver

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր

Մեկնում՝ 7 – 30

Երթուղու արժեքը՝ 7000 դր (տրանսպորտ, ուղեկցում )

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 / 093-554595 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր էլ․ հասցեին info@hatis.am և ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour
————————————————————-
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 5165 Մ․ / 2019 Թ. – Մանրամասն