Արևմտյան Հայաստան 3-օրյա Տուր
֏89000 / յուր․ անձը
Հրաշալի հնարավորություն այն անձանց համար, ում երազանքն է լինել Արևմտյան Հայաստանում, տեսնել Վանը, Անին, Կարսը, լողալ Վանա լճում, տեսնել Ախթամար կղզին, զգալ հայրենի հողի ջերմությունը, լինել Արարատ լեռանն այդքան մոտ ․․․
Խումբ 1 ✔ Հունիսի 17-19
Խումբ 2 ✔ Հուլիսի 1 - 3
Խումբ 3 ✔ Հուլիսի 8 - 10
Խումբ 4 ✔ Օգոստոսի 5-7
Ուղևորության ընթացքում կայցելենք հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի, Վան, Կարս, Բայազետ քաղաքներ։ Ժամանակ կունենանք շրջելու և տեսնելու քաղաքների տպավորիչ վայրերը։ Կայցելենք Ախթամար կղզի, կտեսնենք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, որը համարվում է ճարտարապետական յոթնյակի առաջին եկեղեցին, կնավարկենք Վանա լճում, Վանա լճի ափերին կվայելենք մայրամուտը, որը կդաջվի ձեր կյանքի ամենագեղեցիկ մայրամուտների շարքում։ Կլողանք Վանա լճում, կճաշակենք Վանա Տառեխը։
Կայցելենք նաև Վանի բերդամրոց (Տուշպա, 9-րդ դար), որն իր տեսակի մեջ ամենամեծ ամրոցն է։ Ամրոցից բացվում է Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի ավերակների տեսարանը։
Իր գեղեցկությամբ և շքեղությամբ Ձեզ կգրավի նաև Բերկրիի ջրվեժը, որը գտնվում է Բերկրի գետի վրա, որն իր հերթին սկիզբ է առնում Թոնդրակ լեռից, հոսում Վասպուրականի լեռներին զուգահեռ` անցնելով 65 կմ տարածություն, և թափվում Վանա լիճը։
Շրջագայության ընթացքում կլինենք Ծովակ Հյուսիսո (Չըլդըր) լճի ափին, ժամանակ կունենանք վայելելու Արաքս գետը, ճանապարհով կանցնենք Թոնդրակ լեռան հրաբուխի միջով, կտեսնենք Թոնդրակ, Սիփան, Նեմրութ լեռները, և իհարկե, Արարատ լեռը։
Վերջին օրվա ընթացքում կայցելենք նաև Դարոյնք ամրոց, Արծափ հայկական գյուղ, կտեսնենք Կարսի բերդը և Առաքելոց վանքը:
Բաց մի՛ թողեք հնարավորությունը Ձեր կյանքի 3 օրը անցկացնելու Արևմտյան Հայաստանում, ձեռք բերելու անմոռանալի հիշողություններ ամբողջ կյանքի համար։
Եվ ի վերջո, տեսնենք Անին ու նոր մեռնենք ^_^
Արժեքը 89000 դրամ
Արժեքն իր մեջ ներառում է՝
- Տրանսպորտ, տեղափոխում
- Ուղեկցում, հայախոս գիդ, աուդիո գիդ
- Հյուրանոց (3 կամ 4 աստղանի հյուրանոցում)
- Սնունդ (նախաճաշ, լանչեր)
- Ախթամար կղզու մուտքի, Վանում նավարկության վճարները
- Բոլոր տեսարժան վայրերի մուտքի վճարները
- Վիզայի աջակցություն
Արժեքը իր մեջ չի ներառում՝
- Վիզայի գումարը (30 դոլլարին համարժեք դրամ)
- Նախատեսված սննդից բացի լրացուցիչ սննդի արժեքները
- Անձնական այլ ծախսեր
Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։