.webp)
Որոտնաբերդ ամրոց կամ Դավիթ Բեկի բերդ այն հայկական ամրոց է պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում, ներկայում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտնավան գյուղի մոտ, Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա։ Բերդը Սյունիքի միջնադարյան պաշտպանական կառուցվածքների մեջ կարևոր տեղ է գրավել և նշանակալից է նրա դերը Սյունիքի XVIII դ. ազգային - ազատագրական պայքարում: Դեռևս V դ. հայտնի այս նշանավոր և անառիկ ամրոցը, որը զբաղեցնում էր 11,5 հա տարածք:
Թողնել մեկնաբանություն