.webp)
Վիրահայոց լեռնաշղթա կամ Վիրահայոց լեռներ, լեռներ Հայաստանի Լոռու մարզում, Վրաստանի սահմանին։ Ընդհանուր ունի մոտ 73 կմ երկարություն։ Ամենաբարձր կետը Լալվար լեռն է՝ 2544 մ։ Ջրբաժան է Խրամ և Դեբեդ գետերի միջև։ Միջին բարձրությունը 1800-2000 մ։ Վիրահայոց լեռներում կան պղնձի և բազմամետաղների հանքավայրեր։ Արևմտյան մասը ձգվում է մինչև Գայլեդրունք լեռնանցքը։
Թողնել մեկնաբանություն