Վիկտորիա Ջրվեժ 8-օրյա Տուր

$2250 / յուր․ անձը

Աշխարհի ամենամեծ ջրվեժը

03.10.2024

Վիկտորիա ջրվեժը ճանաչվել է մոլորակի ամենաջրառատ, ջրի ամենաշատ հոսքն ապահովող ջրվեժը, ինչի հետևանքով էլ ներառվել է աշխարհի յոթ հրաշալիքների ցանկում։ Մեկ րոպեի ընթացքում ջրվեժից հոսում է մոտ 500 մլն լիտր ջուր (հոսում է 1088 մ3/վրկ արագությամբ)։ Ծավալը պատկերացնելն անհնար է։ Իհարկե, ճանապարհորդության գլխավոր նպատակը աշխարհի հրաշալիք Վիկտորիա ջրվեժը տեսնելն է, սակայն գտնվել Զիմբաբվեում և չծանոթանալ ազգային պարկերի գեղեցկությանը, կենդանական և բուսական աշխարհի բազմազանությանը, հանցանք է։ Առաջին մի քանի օրերի ընթացքում կայցելենք ազգային պարկեր, կծանոթանանք մշակույթին, բնությանը, կգիշերենք ազգային պարկում գտնող տպավորիչ հյուրատներում, իսկ վերջին մի քանի օրը կանցկացնենք աշխարհի հրաշալիքի հետ՝ նավարկելով նաև Զամբեզի գետի երկայնքով, վայելելով մայրամուտը։

օր 1

Թռիչք։ Մատոբա ազգային պարկ

Եվ այսպես, երկար թռիչքից հետո ուղևորվում ենք Մատոբա ազգային պարկ։ Մատոբա ազգային պարկը հարավային Զիմբաբվեի տարբերվող ազգային պարկերից է, որտեղ գրանցված են ավելի քան 200 ծառատեսակներ, ներառյալ լեռնային ակացիա, վայրի տանձ և թղթե կեղևի ակացիա, արձանագրվել են էնդեմիկ բույսերի հազվագյուտ տեսակներ։ Ճիշտ է, այս օրը շատ ժամանակ չենք ունենա ծանոթանալու պարկի գեղեցկությանը, սակայն վստահ ենք, որ ազգային պարկում գտնվող տարբերվող կեցարանում գիշերակացը կլրացնի դրան։ Եվ բլրից բացվող գիշերային տեսարանի ներքո էլ կվայելենք երեկոն։

օր 2-3

Matoba Hills (Մատոբա բլուրներ)։ Ծանոթություն ազգային պարկին և քարանձավին

Matobo Hills-ը 2003 թ-ին ճանաչվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր: Տարածքը առանձնանում է իր ժայռային կառուցվածքով, գրանիտե բնական պատերով և մշակութային մի շարք կոթողներով։ Իր գեղեցկությամբ աչքի է ընկնում «Mother and Child Kopje»-ը, որը տեսնելու համար Զիմբաբվե են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ։ Կտեսնենք տեղի ժայռապատկերները, քանդակները, կայցելենք մշակութային այլ վայրեր։ Տեղի բլուրներից բացվում է ֆանտաստիկ տեսարան դեպի Մալեմե կիրճը: 

օր 4-5

Արևելյան Հուանգե ազգային պարկ (Eastern Hwange National Park), Hwange Safari Lodge

Այս ազգային պարկը Զիմբաբվեի ամենամեծ բնական արգելոցն է։ Այն զբաղեցնում է մոտ 14600 քառակուսի կմ տարածք և գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, Բուլավայոյի և Վիկտորիա ջրվեժի միջև։ Զիմբաբվեի հատուկ պահպանվող բոլոր կենդանիներին կարելի է գտնել Հուանգում, և այն միակ պահպանվող տարածքն է, որտեղ ժայռաբեկորներն ու շագանակագույն բորենիները քիչ քանակությամբ են հանդիպում: Կտեսնենք կենդանական աշխարհը՝ ռնգեղջյուրներ, զեբրեր, փղեր, ընձուղտներ, առյուժներ և այլն։ 

Եթե կարծում եք ճանապարհորդության ընթացքում շատ են օրերը ազգային պարկերում, ապա չարաչար սխալվում եք։ Յուրաքանչյուր օրն ազգային պարկում տարբերվելու է իր գեղեցկությամբ, առատությամբ ու հոգևոր ներդաշնակությամբ։

օր 6

Վիկտորիա ջրվեժ

Շատերիս համար երազանք դարձած Վիկտորիա ջրվեժն արդեն մեր առջևում է։ Վիկտորիա ջրվեժը 1855 թվականի նոյեմբերի 17-ին հայտնաբերել է ճանապարհորդ Դավիթ Լիվինգստոնը և կոչել Վիկտորիա՝ ի պատիվ Անգլիայի թագուհու։ Վիկտորիա ջրվեժը բնության հրաշքներից է։ Վիկտորիան աշխարհի միակ ջրվեժն է, որը միաժամանակ ունի 100 մետրից ավել բարձրություն և 1 կիլոմետրից ավելի լայնություն:  Ջրվեժի լայնությունը մոտավորապես 1800 մետր է։ Վիկտորիայի ջրվեժը Հարավային Աֆրիկայի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից է և պատկանում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգությանը: Գիդի օգնությամբ կծանոթանանք ջրվեժի պատմությանը, ինչպես նաև տեղի մշակույթին, կայցելենք նաև տեղի արվեստի և արհեստների կենտրոն։

օր 7

Վիկտորիա ջրվեժ։ Նավարկություն Զամբեզի գետում

Եվս մեկ օր հատկացված է վայելելու աշխարհի հրաշալիքներից մեկը։ Այս օրը մասնակիցները կունենան ազատ ժամանակ՝ անցկացնելու իրենց հանգիստը ջրվեժի շրջակայքում, ցանկության դեպքում նաև օգտվել այլ ծառայություններից՝ ռաֆտինգ, դայվինգ, թռիչք Վիկտորիա ջրվեժի երկայնքով, թռիչք ուղղաթիռով և այլն (ծառայությունների արժեքը ներառված չէ գնի մեջ)։ Երեկոյան՝ մայրամուտին, կնավարկենք Զամբեզի գետում, կվայելենք Զամբեզի գետի տպավորիչ գեղեցկությունը, կհիանանք արևի վերջին շողերով, Վիկտորիա ջրվեժի տեսարաններով։ Իսկ ճանապարհորդությունըը կամփոփենք տեղի բարձրակարգ ռեստորաններից մեկում գինի խմելով։

օր 8

Վերադարձ Հայաստան

Առավոտյան Վիկտորիա ջրվեժ գյուղում նախաճաշելուց հետո ուղղություն կվերցնենք դեպի օդանավակայան։ Կրկին երկար թռիչքից հետո կվերադառնանք հայրենիք ուրախ և անմոռանալի հիշողություններով լի։

Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 2250 $

Գրանցվել կարող եք նաև ԱՊԱՌԻԿ եղանակով

Արժեքը իր մեջ ներառում է

 Օդանավակայանից տեղափոխություն դեպի հյուրանոց և հակառակ 

 Տեղափոխություն տուրի ամբողջ ընթացքում

 Հյուրանոցների, կեցության արժեքը

 Նախաճաշը հյուրանոցներում, հյուրատներում

Առաջին, երկրորդ օրվա ընթրիքը

Նավարկության արժեքը (cruise) Զամբեզի գետում (ներառյալ սնունդը)

 Պրոֆեսիոնալ, փորձառու գիդեր, ուղեկցորդներ

 Պահպանվող տարածքների մուտքավճարներ

 Տեղական հարկեր

 Վիզայի արժեքը

 Մասնակցության սերտիֆիկատ

Արժեքը իր մեջ չի ներառում

 Ավիատոմսի արժեքը (մոտ 1600-1900 դոլլար)

 Օրվա ընթացքում սնունդը (լանչեր), (մոտ 100-140 դոլլար)

 Երրորդ օրվանից սկսած նաև ընթրիքը (մոտ 80 դոլլար)

 Լրացուցիչ ծառայությունների արժեքը (ուղղաթիռով թռիչք, ռաֆտինգ և այլն)

 Անձնական գույք

 Ճանապարհորդական ապահովագրություն (ցանկության դեպքում)

 Անձնական ծախսեր, գնումներ

 Թեյավճարներ

Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն