.webp)
Վայոցսար լեռ տեղացիները անվանում են նաև Գիժ սար, գտնվում է Վայոց ձորի մարզում։ Այն հանգած հրաբխային լեռնազանգված է Ջերմուկ և Մալիշկա համայնքների սահմանագլխին, Հերհեր գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք և Կարմրաշեն գյուղից 3 կմ հարավ-արևմուտք։ Լեռան բարձրությունը 2586 մետր է։ Գագաթին հրաբխային խառնարանն է, որը ունի հատած կոնի ձև, մոտ 125 մ խորությամբ։ Կազմված է խարամներից։ Լանջերն օգտագործվում են որպես արոտավայր:
Թողնել մեկնաբանություն