Վայքի լեռնաշղթա կամ Վայքի լեռներ, լեռնաշղթա Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան մասում, Զանգեզուրի լեռնաշղթայի արևմտյան լեռնաճյուղը։ Տ-աձև ձգվում է զուգահեռականին մոտ ուղղությամբ։ Ունի ծալքաբեկորավոր կառուցվածք։ Կազմված է կրաքարերից, կրաքարային մերգելներից, ավազաքարերից, կոնգլոմերատներից, հյուսիս-արևելքում՝ անդեզիտներից, դացիտլիպարիտներից։
Վայքի Լեռնաշղթա
Երկարությունը 64 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3120 մ (Գոգի լեռ)։ Արևմտյան մասը աստիճանաբար ցածրանում, ճյուղավորվում և ձուլվում է Նախիջևանի հարթավայրին։ Կան մինչև 150 մ բարձրության էքստրուզիվ, կոնաձև գմբեթներ։ Հյուսիսային լանջը էրոզիոնդենուդացիոն աստիճաններով ցածրանում է դեպի Արփայի հովիտը։ Կան քարայրեր։ Հարավային և հարավարևմտյան լանջերը ավելի մասնատված են, ցածրանում են դեպի Միջինարաքսյան իջվածքը։ Լանջերի ստորին մասերում զարգացած է բեդլենդը։ Արփա և Նախիջևան գետերի վտակները լեռնաշղթայի լանջերին առաջացրել են ջրհավաք ձագարներ և էրոզիոն գոգավորություններ, որոնց մեջ աչքի է ընկնում հարավային լանջին զարգացած Զահուկի կրկեսաձև գոգավորությունը։ Արևելյան մասում կան սառցապատման հետքեր (կառեր, մորեններ)։
Վերելք Վայոցսար լեռ - Տեսանյութ
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն