.webp)
Դսեղի Ծովեր լիճ գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք, այն երկրաբանական բնության հուշարձան է Սևորդաց լեռնաշղթայի Ծովիղաշ լեռնագագաթի հյուսիսային լանջի ափսեաձև գոգավորությունում։ Գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Կառավարության որոշման համաձայն։
Թողնել մեկնաբանություն