.webp)
Ծիծեռնավանք - Արցախ
Ծիծեռնավանքը հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի կողմից Սյունյաց վանքերի անվանացանկում։ 1633 թ. կառուցվել են Ծիծեռնավանքի պարիսպները՝ կամարակապ մեծ դարպասով, հարավային կողմում՝ սեղանատունը, 1779 թ. եկեղեցին նորոգվել է։ Մինչև XX դ. եղել է գործող վանք (պատկանել է Տաթևի վանքի թեմին՝ «Ծիծեռնակու սուրբ վանք» անունով) և մեծ ուխտատեղի, որտեղ Համբարձման և Սուրբ Խաչի տոներին ողջ Սյունիքից ուխտավորներ են այցելել։
Թողնել մեկնաբանություն