Ծաղկեվանք կամ Կույս Վարվառա

Ծաղկեվանքը կամ Կույս Վարվառան քարանձավում փորած վանք է, Արա լեռան լանջին։ Մոտակա բնակիչները այնտեղ տոնում են թե քրիստոնեական տոները։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության կապակցությամբ։ Ջրում ցինկի բազմանշանակալից մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։

Տեսանյութ՝ Ծաղկեվանք (Կույս Վարվառա)

Ծաղկեվանքը համարվում է Կույս Վարվառայի մահարձանը

Ծաղկեվանքը Կույս Վարվառայի մահարձանն է համարվում։ Իսկ ըստ Վատիկանի՝ Սուրբ Վարվառան ինչպես Սուրբ Քրիստափորը հավանաբար առասպելական գոյություն ունի, իսկ եթե ոչ՝ ապա կամ իր դաժան հոր ձեռքին է զոհվել քրիսոնեություն ընդունելու համար, և կամ հափշտակվել հրեշտակների միջոցով։

Ծաղկեվանքի լեգենդը և անվան ծագումնաբանությունը

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան, նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

  • Tsakhevank / Ծաղկեվանք / Цахкеванк
  • Tsakhevank / Ծաղկեվանք / Цахкеванк
  • Tsakhevank / Ծաղկեվանք / Цахкеванк
  • Tsakhevank / Ծաղկեվանք / Цахкеванк
  • Tsakhevank / Ծաղկեվանք / Цахкеванк
  • Tsakhevank / Ծաղկեվանք / Цахкеванк

Լուսանկարները՝ Արթուր Մարտիրոսյանի

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկեվանք Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով ։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։