
Ծաղկունյաց լեռնաշղթա կամ Ծաղկունյաց լեռներ, Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագլխին, Փամբակի լեռների գլխավոր ճյուղավորությունը նրա միջին մասից՝ Ուղտաքար լեռան գագաթից դեպի հարավ–արևելք, մինչև Հրազդան գետի աջ ափը։ Երկարությունը 42 կմ է, ամենաբարձր գագաթը Թեղենիս լեռն է՝ 2851 մ։ Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև։
Թողնել մեկնաբանություն