.webp)
Արշավային փայտեր
Արշավային փայտերը օժանդակ պարագաներ են, որոնք նախատեսված են լեռնային արշավների ժամանակ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: Նրանց խնդիրն է բեռի որոշ մասը վերցնել հոդերից և ոտքերի մկաններից՝ այն տեղափոխելով ձեռքեր և ուսի վերին գոտու այլ հատվածներ: Արշավային փայտերի կիրառումը օգնում է հիմնականում լեռներից իջնելու ժամանակ: Բացի այդ, փայտերը լրացուցիչ հենք են ապահովում: Մասնավորապես, երբ ուսապարկի ծանրության ազդեցության տակ ձեր ծանրության կենտրոնը տեղափոխվի, փայտերը կապահովեն ձեր կայունությունը:
Թողնել մեկնաբանություն