Վերելք Արարատ լեռ

$930 / յուր․ անձը

Արարատ լեռ, գագաթ, որտեղ պետք է լինեք հենց դու՛ք, զգաք ու ապրեք այնպիսի էմոցիաներ, որոնք կյանքում երբևէ չեք զգացել

1 Խումբ ✔ հուլիսի 14 - հուլիսի 20 (հաստատված)

 2 Խումբ ✔ օգոստոսի 4 - օգոստոսի 10

5-օրյա ուղևորության՝ Արարատ վերելքի և Արևմտյան Հայաստան շրջագայության ծրագրին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Երևան - Անի - Բայազետ | Օր 1

Արարատ լեռ վերելքը մեր հիմնական նպատակն է այս ուղևորության մեջ։ Սակայն լինել Արևմտյան Հայաստանում, չտեսնել պատմական քաղաքները, չենք կարող։ Ուղևորությունը կսկսենք Երևանից։ Հայ-վրացական, այնուհետև վրաց-թուրքական սահմանները հատելուց հետո կուղևորվենք միջնադարյան մայրաքաղաք Անի, որը հայտնի է նաև «հազար ու մի եկեղեցիների քաղաք» անվանումով։ Ճանապարհին կտեսնենք նաև Ծովակ Հյուսիսո (Չըլդըր) լիճը։ Հասնելով Բայազետ քաղաք, կտեղավորվենք հյուրանոցի մեր սենյակում, քանզի հաջորդ օրվանից մեզ սպասվում է էմոցիոնալ օրեր։

Վերելք Արարատ լեռ - առաջին ճամբար | Օր 2

Պատկերացնում ե՞ք, դուք արդեն Արարատ լեռան լանջերին եք։ Սկսում ենք վերելքը 2200 մետր բարձրությունից, շարժվում ենք դեպի Արարատ լեռան բազային ճամբար՝ 3200 մետր բարձրության վրա գտնվող։ Վերելքի ամբողջ ընթացքում ծանր իրերը, գույքն ու փոխնորդ հանդերձանքը տեղափոխվում է ձիերով։  5-6 ժամ քայլելուց հետո, հասնելով Արարատ լեռան առաջին ճամբար, կտեղավորվենք վրաններում, կհանգստանանք։ Վրանային գիշերակացը Արարատ լեռան վերելքի ժամանակ մասնակիցների ամենահիշվող պահերից է։

Վերելք Արարատ լեռ - երկրորդ ճամբար | Օր 3

Արարատ լեռանը Հայաստանից երբ նայել եք, երբևէ մտածել կամ պատկերացրել ե՞ք, որ օրերից մի օր կգտնվեք գագաթին այնքան մոտ։ Դե հիմա հենց այդ պահն է։ Արարատ լեռան առաջին ճամբարից առավոտյան շարժվում ենք դեպի երկրորդ ճամբար՝ 4150 մետր բարձրության վրա գտնվող։ Հասնելով ճամբար սնվում ենք, տեղավորվում ենք վրաններում, հանգստանում, քանի որ գիշերն արդեն սկսելու ենք վերելքը Արարատ լեռան բիբիական գագաթ

Վերելք Արարատ լեռ - Մենք գագաթին ենք | Օր 4

Կեսգիշերին՝ մոտ 01։00, սկսում ենք վերելքը։ Մոտ 6-7 ժամ քայլելուց հետո հասնում ենք բաղձալի գագաթին։ Վերելքի ժամանակ ջերմաստիճանը 0-ից մինչ -20 աստիճանի միջև է տատանվում։ Գագաթին հասնելուց հետո էմոցիաների, հուզմունքի պակաս չեք ունենա։ Մինչ այս Հայաստանից երազող հայացքով Արարատ լեռանն եք նայել, իսկ հիմա դուք Արարատ լեռան գագաթին եք։ Իսկ եթե եղանակը բարի գտնվի մեր հանդեպ, Արարատ լեռան գագաթից կտեսնենք Հայաստանը, այդ թվում Արագած լեռը, Հայկական լեռնաշխարհը, Նախիջևանը, Պարսկաստանի, Թուրքիայի տարածքների մի մասը։ Ժամանակն է արդեն իջնելու։ Արարատ լեռան երկրորդ ճամբար հասնելուց և 1-2 ժամ հանգստանալուց հետո քայլում ենք դեպի առաջին ճամբար

Վերելք Արարատ լեռ - Վերադարձ Բայազետ | Օր 5

Վայելում ենք Արարատ լեռան լանջերին անցկացվող վերջին ժամերը, առավոտյան սկսում ենք վայրէջքը, իսկ կեսօրին արդեն Բայազետում ենք։  Հյուրանոցի սենյակին և լոգարանին կարոտել էիք չէ՞. Դե վայելեք։  Երեկոյան արդեն վերելքը նշելու, Արարատ լեռան վերելքի վկայականների ստացման ժամանակն է

Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան | Օր 6

Պատմական հայրենիքը տեսնելու, նախնիների ուժն ու հզորությունը զգալու ժամանակն է։ Մեկնում ենք Վան՝ ճանապարհին տեսնելով Բերկրիի ջրվեժը։ Կշարժվենք դեպի Տուշպա-Վան, կտեսնենք Վանի Բերդը (9-րդ դար)։  Ինչքան օվկիանոս, ծով, լիճ, գետ ուզում է տեսած լինեք, Վանա լիճը կդաջվի ձեր հիշողությունների մեջ։ Նավարկելով կհասնենք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, որը համարվում է ճարտարապետական յոթնյակի առաջին եկեղեցի։ Կլողանք Վանա լճում, կճաշակենք Վանա տառեխը, այնուհետև կվերադառնան Բայազետի մեր հյուրանոց

Շրջագայություն Արևմտյան Հայաստանում - Վերադարձ Հայաստան | Օր 7

Այսօրը կսկսենք Բայազետի ամրոցի կամ որ նույնն է Դարոյնք ամրոցի ուսումնասիրությամբ, կայցելենք Արծափ հայկական գյուղ, կայցելենք նախնիների գերեզման, որտեղ հստակ պահպանված են հայկական գերեզմանաքարերը, խաչքարերը։ Շարժվում ենք Կարս քաղաք։ Կարսի բերդից տպավորված կիջնենք Սուրբ Առաքելոց վանք, որը, ճիշտ է, այս պահին վերածվել է մզկիթի, սակայն չի կորցրել իր հայկական ոգին, զարդանախշերն ու խաչքարերը

Կախված եղանակային պայմաններից հնարավոր է լրացուցիչ մեկօրյա գիշերակաց լեռան վրա, որի համար մասնակիցներից լրացուցիչ ծախս չի պահանջվում:

Մինչ մեկնելը կիրականացվեն նախապատրաստական և ադապտացիոն վերելքներ Արայի, Աժդահակ, Արագած լեռներ, որի արժեքը ծրագրի մեջ ներառված չէ:

Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ուսապարկ (մեծ և փոքր), լեռնային կոշիկներ, տաք համազգեստ (լեռնային), բաճկոն (куртка), գլխարկներ (ամառային, ձմեռային), հարմարավետ ձեռնոցներ, սվիտեր, արևապաշտպան քսուք, լապտեր (ճակատային), ձեռնափայտեր, ջերմային ներքնազգեստ (термобельё), դիմակ, ակնոցներ, բախիլներ:

Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 930 $

Արժեքի մեջ ներառված է՝

 Տրանսպորտ

Ուղեկցորդների ծառայություններ

 Ճանապարհորդության ապահովագրություն

Հյուրանոց (ներառյալ նախաճաշեր)

Սնունդ՝ վերելքի ամբողջ ընթացքում (լեռան վրա)

 Վրան, ներքնակ, կատվիկներ

 Բոլոր տեսարժան վայրերի մուտքի վճարներ

 Գույքի և հանդերձանքի տեղափոխում (ձիերով)

 Մասնակցության վկայական

Վիզայի աջակցություն

Արժեքը չի ներառում

Սննդի ծախսերը քաղաքում (բացառությամբ նախաճաշերի)

Վիզայի արժեքը (32 $)

 Անձնական իրեր, հանդերձանք

Ծրագրի արժեքը հաշվարկված է 15 մասնակցի համար: Մասնակիցների թվի փոփոխության դեպքում արժեքը նույնպես ենթակա է փոփոխության:

Տարիքային սահմանափակում` 16-ից մինչ 55 տարեկան:

Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին

Շատերը չէին հավատում, որ 2017 թ.-ին հնարավոր էր իրականացնել վերելք դեպի Արարատ լեռ, սակայն այն իրականացվեց: ՀՀ Անկախության օրը նշեցինք երազանքի գագաթին:

Հարցեր Արարատ վերելքի վերաբերյալ

  • Արարատ վերելքը դժվա՞ր է արդյոք

    Արարատը չի համարվում տեխնիկապես անհաղթահարելի կամ բարդ լեռ։ Հեշտ վերելքի համար պետք է ճիշտ մարզվել, հետևել ուղեկցորդների խորհուրդներին, սնվել ճիշտ, կարգավորել քնի ռեժիմը, չօգտագործել առողջությանը վնասակար միջոցներ, օրինակ ալկոհոլ կամ ծխախոտ։

  • Քանի՞ օր է տևում Արարատ վերելքը

    Նախ նշենք, որ ամբողջական տուրը 7-օր է, որից 4-ը հատկացված է Արարատ վերելքին, իսկ մյուս օրերը Արևմտյան Հայաստանի տեսարժան վայրերով շրջագայությանը։

  • Ի՞նչպես ենք հասնելու Արարատ լեռ

    Խումբը վաղ առավոտյան Երևանից մեկնում է և Բավրային անցակետով հատում հայ-վրացական սահմանը, ապա վրց-թուրքական սահմանը, Կարծախի անցակետով։ Մեր առաջին կանգառը լինում է պատմական հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիյում, որից հետո մեքենայով հասնում ենք մինչ Բայազետ։ Գիշերակացը լինում է Բայազետի հարմարավետ հյուրանոցներից մեկում, իսկ մյուս օրը առավոտյան մեքենաները հասցնում են մեզ Արարատ լեռան ստորոտ, 2200 մետր և սկսվում է մեր վերելքը։

  • Արդյո՞ք անհրաժեշտ է նախնական բժշկական զննություն

    Կարևոր հանգամանքներից մեկը, իհարկե, մասնակցի առողջական վիճակն է։ Պետք չէ մատերի արանքով նայել այս հարցին, մի մոռացեք, որ գնում եք երազանքի հետևից։ Առաջնահերթ ստուգեք սիրտը և թոքերը։ Շատ կարևոր հանգամանք է կազմակերպիչներին կամ ուղեկցորդներից մեկին նախապես տեղեկացնելը Ձեր առողջական խնդրի մասին, եթե դա առկա է, մի մոռացեք, որ գտնվելու եք 5165 մետր բարձրության վրա։

  • Ի՞նչ արժի դեպի Արարատ լեռ տուրը և ի՞նչ է ներառում իր մեջ արժեքը

    Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 870 $

    Կարող եք գրանցվել նաև ապառիկ եղանակով

    Արժեքի մեջ ներառված է՝

    - Տրանսպորտ

    - Ուղեկցորդների ծառայություններ՝ 2 - 3 (հայ և քուրդ)

    - Վիզայի գումար

    - Հյուրանոց

    - Սնունդ

    - Վրան, ներքնակ, կատվիկներ

    - Բոլոր տեսարժան վայրերի մուտքի վճարներ

    - Գույքի և հանդերձանքի տեղափոխում (ձիերով)

    - Մասնակցության վկայական

    - Այլ ծախսեր

  • Ինչու՞ բարձրանալ Արարատ լեռ հենց Հատիս տուր հետ

    Մենք Ստեղծվել և գործում ենք սկսած 1981 - թվականից։ Մեզ մոտ են պատրաստվել Հայաստանի լավագույն լեռնային ուղեկցորդները, որոնք ճանաչելի են դարձնում Հայկական լեռնաշխարհը զբոսաշրջիկներին։ Մեր առաջին ուղևորությունը Արևմտյան Հայաստանի տեսարժան վայրեր և Արարատ վերելքը՝ եղել է 1996 - թվականին, այնպես որ տարիների փորձը պրոֆեսիոնալ ուղեկցորդները և մեր հրաշալի թիմը կօգնի որ դուք հասնեք Ձեր երազանքի գագաթին։

  • Արդյո՞ք ուղևորության ընթացքում այցելում եք Արևմտյան Հայաստան, Ախթամար, Վան, Բայազետ և այլ վայրեր

    Բացի Արարատ լեռ վերելքից, տուրի ընթացքոմ այցելում ենք հազար ու մի եկեղեցիների քաղաք պատմական Անի, Բայազետի բերդ, Իսհակ Փաշայի պալատ, Արծափ գյուղ, Կարս քաղաք, Կարսի բերդ, Բերկրիի ջրվեժ։ Մեկ ամբողջ օր լինում ենք Վանի տարածաշրջանում` այցելելով Ախթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցի, Վանի բերդ։ Կտեսնենք նաև Վանա կատուներին, իսկ երեկոյան կհամտեսենք հայտնի Վանա տառեխը։

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

2 Մեկնաբանություն

Արտեմ

Խնդրում եմ ընգրկել ինձ 2-րդ խմբի մեջ՝ օգոստոս 6-12

Waylon Rickford

I would like to register for the July 19 - 25 7 day hike to Mt Ararat Thank you Waylon Rickford

Թողնել մեկնաբանություն