Ընդհանուր դրույթներ եւ պայմաններ
Սույն դրույթներն ու պայմանները («Դրույթներ», «Համաձայնագիր») Հատիս Տուրի («Հատիս Տուր», «մեզ», «մենք» կամ «մեր»), եւ Ձեր («Օգտատեր», «Դուք» կամ «Ձեր») միջև համաձայնությունն է: Այս Համաձայնագիրը սահմանում է hatis.am կայքի եւ ցանկացած իր արտադրանքի կամ ծառայությունների (միասին, «Կայք» կամ «Ծառայություններ») օգտագործման ընդհանուր դրույթներն ու պայմանները:
Մտավոր սեփականության իրավունքներ
Սույն Համաձայնագիրը Ձեզ չի փոխանցում Հատիս Տուրի կամ երրորդ կողմերի պատկանող մտավոր սեփականության որեւէ իրավունք, եւ այդ գույքի մեջ եւ այդ գույքի նկատմամբ բոլոր իրավունքները, տիտղոսները, ինչպես նաեւ տվյալ սեփականության նկատմամբ բոլոր տեսակի շահագրգռվածությունները կպատկանեն (կողմերի միջեւ), միայն Հատիս Տուրին: Բոլոր ապրանքային նշանները, սպասարկման նշանները, գրաֆիկան եւ լոգոները, որոնք օգտագործվում են մեր Կայքի կամ Ծառայությունների հետ կապված, հանդիսանում են Հատիս Տուրի լիցենզատուների ապրանքային նշանները կամ գրանցված ապրանքային նշանները: Մեր Կայքի կամ Ծառայությունների հետ կապված օգտագործվող այլ ապրանքային նշանները, սպասարկման նշանները, գրաֆիկան եւ լոգոները կարող են լինել այլ՝ երրորդ կողմերի ապրանքային նշաններ: Ձեր կողմից Կայքի կամ Ծառայությունների օգտագործումը Ձեզ չի տալիս իրավունք կամ արտոնություն Հատիս Տուրի կամ երրորդ կողմի ապրանքային նշանների վերարտադրման կամ այլ ձեւով օգտագործելու համար:
Փոփոխություններ եւ լրացումներ
Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի փոփոխել սույն Համաձայնագիրը կամ այն քաղաքականությունը, որը վերաբերում է Կայքին կամ Ծառայություններին, որը սկսում է գործել Կայքում սույն Համաձայնագրի նորացված տարբերակի հրապարակման պահից: Մեր կողմից ցանկացած փոփոխություն կատարելու դեպքում, մենք Ձեզ կտեղեկացնենք՝ էլ.նամակ ուղարկելով Ձեզ: Նման փոփոխությունների արդյունքում Ձեր կողմից Կայքի շարունակական օգտագործումը Ձեր համաձայնությունն է այդպիսի փոփոխությունների նկատմամբ:
Սույն պայմանների ընդունումը
Դուք ընդունում եք, որ կարդացել եք սույն Համաձայնագիրը եւ համաձայն եք սույն Համաձայնագրում շարադրված բոլոր պայմաններին: Օգտագործելով Կայքը կամ Ծառայությունները, Դուք համաձայնվում եք սույն Համաձայնագրով պարտավորված լինել: Եթե Դուք համաձայն չեք սույն Համաձայնագրի պայմաններին, Դուք իրավունք չունեք օգտվել Կայքից կամ Ծառայություններից և կամ օգտագործել դրանք:
Դիմեք մեզ
Սույն Համաձայնագրի հետ ցանկացած հարց ունենալու դեպքում, խնդրում ենք դիմել մեզ.
Այս փաստաթուղթը վերջին անգամ թարմացվել է 2021 թ. Հունվարի 8-ին