Թեքսարի լեռնաշղթա

Թեքսարի լեռնաշղթա կամ Թեքսարի լեռներ գտնվում է Վայոց ձորի մարզում, Հայաստան։ Լեռնաշղթայի Սանդուխտասար լեռնագագաթից ձգվում է հարավ-արևմուտք մոտ 20 կմ։ Առավելագույն բարձրությունը՝ 3379 մ է (Սեմասար լեռ)։ Ջրբաժան է Եղեգիս և Արփա գետերի միջև։ Կազմված է պալեոգենի հրաբխանստվածքային ապարներից։ Ունի անհամաչափ կառուցվածք, հյուսիսային լանջերը զառիթափ են, հարավայինը՝ մեղմաթեք՝ մասնատված էրոզային հովիտներով։ Հարավային ստորոտներին կան լերկուտներ։ Կլիման չոր ցամաքային է, լանդշաֆտը՝ չոր լեռնատափաստանային, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։