Շրի Լանկա ակտիվ հանգիստ
$1950 / յուր․ անձը
1-խումբ - 03.04.2025 (8-օր)
2-խումբ - 03.10.2025 (8-օր)
Մշակույթը, բնությունն ու ծովափնյա հանգիստը միասին
Դրախտային և արևադարձային Շրի Լանկան բացահայտելու ժամանակն է։ Տարբերվող բուսականությունը, Հնդկական օվկիանոսի տաք ջուրը, մշակութային կոթողները ուղեկից են լինելու ճանապարհորդության ամբողջ ընթացքում։ Ծանոթանալու ենք Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյին, կղզու սրտում գտնվող Քանդի քաղաքին, կտեսնենք փղերի բուծարանը, կայցելենք զբոսաշրջության հայտնի քաղաքներից Սիգիրիա, Բենտոտա, Միրիսա և այլ քաղաքներ, բուսաբանական այգիներ, տաճարներ և այլն։
Ժամանում Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբո։ Այցելություն Պինվալայի փղերի կացարան, Սիգիրիա քաղաք
Ցանկացած ճանապարհորդություն սկսվում է մեկնումից։ Ինքնաթիռը վայրէջք է կատարում Շրի Լանկայի մշակութային գլխավոր կենտրոնում՝ Կոլոմբո քաղաքում։ Որից հետո ուղղություն կվերցնենք դեպի կղզու սրտում գտնվող Սիգիրիա քաղաք: Ճանապարհին կայցելենք Պինվալայի փղերի կացարան, որի հանդիսանում է նաև ասիական փղերի բուծարան։ Շրի Լանկա այցելել, և չտեսնել փղերի այս բուծարանը, հանցագործություն է։ Իսկ երեկոյան հյուրանոցում արդեն կվայելենք տեղի երգերն ու պարերը, կծանոթանանք մշակույթին, կվայելենք անտառի սրտում գտնվող գեղեցիկ տեսարաններով հյուրանոցը և կպատրաստվենք առավոտյան վաղ շրջագայությանը։
Շրջագայություն Սիգիրիայում։ Քանդի քաղաք
Նախաճաշից հետո պատրաստվում ենք արկածային օրվան։ Այս օրը այցելելու ենք Սիգիրիա՝ Շրի Լանկա կղզու խորհրդանիշերից մեկը, ծանոթանալու ենք տեղի հուշարձաններին, քայլելու ենք շրջակա բնության մեջ։ Սիգիրիան հանդիսանում է համաշխարհային ժառանգության օբյեկտ, գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտպանության ներքո։ 5-րդ դարի վերջին Կասապա թագավորը ժայռի վրա անմատչելի ամրոց և ապարանք է կառուցել, որոնց շրջափակում է ջրով լի խրամը։ Սա Շրի Լանկայի ամենաշատը հաճախվող պատմական վայրն է։ Սիգիրիայի գեղեցկությունը վայելելուց հետո կշարժվենք դեպի Քանդի քաղաք։ Ճանապարհին հնարավորություն կունենանք ծանոոթանալու Շրի Լանկայի ազգային հագուստներին, ինչու չէ նաև փորձելու ազգային տարազները։ Մեր հաջորդ կանգառը կլինի Դամբուլլա քարանձավային տաճար։ Այն լավագույն պահպանված քարանձավային տաճարային համալիրներից է , համարվում է Շրի Լանկայի ազգային ժառանգությունը և բուդդայական մշակույթի կարևոր կենտրոններից է։ Կտեսնենք նաև Բուդդայի մեծ ոսկե տաճարներից մեկը։
Մշակույթով և բնությամբ լի օր: Նուվարա Էլիյա - Ռամբոտա ջրվեժ
Արկածները սկսում ենք Քենդիի ազգային պարկ շրջագայությունից, որտեղ կտեսնենք և կծանոթանանք տարբերվող բուսատեսակներ, ծառներ և ծաղիկներ։ Այնուհետև ուղղություն ենք վերցնում դեպի Նուվարա Էլիյա քաղաք (թարգմանաբար՝ «լույսի քաղաք»), որը համարվում է զբոսաշրջության կենտրոն։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1884 մ բարձրության վրա՝ Պիդուրուտալագալա լեռան ստորոտում, որը Շրի Լանկայի ամենաբարձր գագաթն է: Ճանապարհին կտեսնենք Շրի Լանկայում գտնվող Բուդդայի ամենամեծ արձանը, ոսկե տանիքով բուդդայական տաճարը, որտեղ կտեսնենք Բուդդայի ատամի լեգենդար մասունքը, որը պարփակված է մի քանի ոսկե արկղերի մեջ՝ պատված զարդերով: Օրվա ընթացքում կայցելենք նաև Glenloch թեյի գործարան, կծանոթանանք թեյի պատրաստման ամբողջական փուլերին, փաթեթավորմանը, ինքներս կմասնակցենք թեյի հավաքման պրոցեսին, և կվայելենք թեյի տարբերվող համը։ Թեյը վայելելուց հետո կշարժվենք դեպի Ռամբոտա ջրվեժ, որն իր բարձրությամբ 11-րդ ամենաբարձր ջրվեժն է Շրի Լանկայում։
Էլլա քաղաքի տարբերվող գեղեցկությունը, Փոքր Ադամս Փիքը և նմանը չունեցող քարանձավը
Բրիտանական ոճով արքայական հյուրանոցում նախաճաշից հետո շարժվում ենք Էլլա քաղաքի սրտում գտնվող Գրիգորի պարկ, նավարկում ենք լճում, վայելում ենք քաղաքի տեսարանները։ Այսօրվա ավարտին մի պահ կկարծեք, թե եղել եք Մեծ Բրիտանիայում։ Կայցելենք տեսնելու նաև Շրի Լանկայի հաջորդ խորհրդանիշերից մյուսը՝ ինը կամարներով կամուրջը, որը գտնվում է Դեմոդարա և Էլլա քաղաքների միջև։ Կամուրջը կառուցումից հետո որևէ վերանորոգման փուլ չի անցի, ուստի պահպանվել է իր հնությամբ և շքեղ տեսքով։ Էլլա քաղաքի լեռնային շքեղությունը վայելելու համար փոքրիկ քայլարշավ կկազմակերպենք և կբարձրանանք Փոքր Ադամս Փիք գագաթը։
Այցելություն Միրիսա, ծովափնյա հանգիստ
Երկար է՞իք սպասել ծովափի օրին։ Դե ինչ, շնորհավորում եմ, դուք ոչ թե ծովի, այլ օվկիանոսի ափին եք։ Բայց մի րոպե, եկեք այսօր առավոտյան շուտ այցելենք տարբերվող քարանձավներից մեկը, որի գեղեցկությունը, տարբերվող կառուցվածքն ու հզորությունը, խոստանում ենք, կհիշեք ամբողջ կյանքում։ Քարանձավի բացահայտումից հետո շարժվում ենք Միրիսայում գտնվող մեր բարձրակարգ հյուրանոցը և վայելում ծովափնյա հանգիստը, հնդկական օվկիանոսի ալիքներն ու Դրախտային այս տեսարանները, որոնք Ձեզ կուղեկցեն ամբողջ կյանքում։
Այցելություն ոսկե լողափների քաղաք՝ Բենտոտա։ Գալլե ամրոց և Գալլի փարոսը
Ծովի ալիքների ձայնից արթնանալուց հետո ուղևորություն ենք վերցնում դեպի Բենտոտա՝ Շրի Լանկայի հայտնի ծովափնյա քաղաքներից մյուսը։ Ճանապարհին կայցելենք Գալլե ամրոցը, որտեղ գտնվում է նաև ազգային ծովային թանգարանը, հոլանդական եկեղեցին, Գալլի փարոսը և Մեերա մզկիթը։ Երբևէ տեսել ե՞ք օվկիանոսի մեջ մեկ փայտի վրա հենված ձկնորսների, ովքեր ժամեր շարունակ նույն դիրքով ձկան կարթը ձեռքին սպասում են իրենց որսին։ Ձկնորսության այս մեթոդը շատ տարածված է Շրի Լանկայի ծովափնյա քաղաքներում, ինչի արդյունքում էլ այն համարվում է կղզու հաջորդ խորհրդանիշերից մեկը։ Այսօր կտեսնենք և կծանոթանանք ձկնորսության այս մեթոդին։ Այսօր հնարավորություն կունենանք նաև նավարկել 64 կղզիների երկայնքով, ծանոթանալ կղզիների առօրյային և կենցաղին։ Եվ հետո, Բենտոտայի հյուրանոցը, Բենտոտա քաղաքը, որը հայտնի է նաև ջրային սպորտի տարատեսակներով, կդիմավորի մեզ՝ օվկիանոսի ալիքները վայելելու ևս մեկ հնարավորություն պարգևելով մեզ։
Մայրաքաղաք Կոլոմբոն ուսումնասիրելու ժամանակն է։ Բեյրա լիճ, Կոլոմբոյի ազգային թանգարան, հրապարակ և այլն
Առավոտյան արթնալուց հետո պատրաստվում ենք ուսումնասիրելու Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոն: Մենք պատրաստ ենք ուսումնասիրելու Կոլոմբո քաղաքը, սկզբում կքայելենք Կոլոմբոյի ամրոցով, կզբոսնենք Կոլոմբոյի ամրոցից մինչև Բեյրա լիճ և կայցելենք սիրահարների հայտնի կղզին և գեղեցիկ կախովի կամուրջը: Կհիանանք ճարտարապետական հրաշքով, որը ձեզ շնչահեղձ կանի իր անսովոր գունային նախշերով: Մինչ ճանապարհ ընկնելը դեպի Համաշխարհային առևտրի և խորհրդարանի շենք, կզբոսնենք Հարավային Ասիայի ամենաբարձր աշտարակի շուրջը՝ «The Lotus Tower»-ի, կուսումնասիրենք ռեստորանները, ճարտարապետությունը և ժամանակ կունենանք գնումներ կատարելու: Կտեսնենք Կոլոմբոյի տաճարը, որը ժամանակակից ճարտարապետության և մշակութային էության խառնուրդ է: Ավելի ուշ կայցելենք Կոլոմբոյի ազգային թանգարան, որը ներկայացնում է Շրի Լանկայի ամբողջ պատմությունը, ինչպես նաև կայցելենք Անկախության հրապարակ: Կոլոմբո քաղաքը ուսումնասիրելուց հետո կվերադառնանք հյուրանոց, կընթրենք և կպատրաստվենք հաջորդ օրվա թռիչքին։
Հայրենիք վերադառնալու ժամանակն է։ Վերադարձ Հայաստան
Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Կոլոմբոյի միջազգային օդանավակայան։ Շրի Լանկա կղզուց կվերադառնանք հայրենիք ուրախ և անմոռանալի հիշողություններով լի։
Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 1950 $
Գրանցվել կարող եք նաև ԱՊԱՌԻԿ եղանակով
Արժեքը իր մեջ ներառում է
✔ Օդանավակայանից տեղափոխություն դեպի հյուրանոց և հակառակ
✔ Տեղափոխություն տուրի ամբողջ ընթացքում
✔ Հյուրանոցների արժեքը (բարձրակարգ հյուրանոցներ)
✔ Նախաճաշ և ընթրիք հյուրանոցներում
✔ Պրոֆեսիոնալ, փորձառու գիդեր, ուղեկցորդներ
✔ Պահպանվող տարածքների մուտքավճարներ
✔ Տեղական հարկեր
✔ Վիզայի արժեքը
✔ Ճանապարհորդական ապահովագրություն (ցանկության դեպքում)
Արժեքը իր մեջ չի ներառում
✘ Ավիատոմսի արժեքը (մոտ 700-850 դոլլար)
✘ Օրվա ընթացքում սնունդը (լանչեր), խմիչք՝ ցանկության դեպքում
✘ Մուտքավճարներ
✘ Անձնական ծախսեր, գնումներ
✘ Թեյավճարներ
ՈՒշադրություն։ Գրանցվելիս վճարելու եք կանխավճար տուրի արժեքի 20 տոկոսի չափով։ Գրանցվելուց հետո Ձեզ կծանոթացնենք նաև տուրի ծրագրի օրակարգին, հյուրանոցներին և այլ մանրամասներին։
Տեղերը սահմանափակ են։
Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
1 Մեկնաբանություն
Lusine Barseghyan
Հունիսի 7, 2023Բարև Ձեզ։Ինչպե՞ս կարող ենք տեղեկանալ Շրի Լանկա տուրի հետ կապված մանրամասն։