
Սրանոց կամուրջ գտնվում է Հայաստանի՝ Տավուշի մարզում, Կիրանց (Քարահան) գետի վրա։ կառուցվել է 12-13-րդ դարերում՝ Առաքելոց վանքի և դրանից ոչ շատ հեռու գտնվող բնակավայրի կառույցների հետ միասին։ Կամուրջը կառուցված է ճեղքված կրաքարից շարված կրաշաղախով։ Թաղի շարվածքը կատարված է խնամքով։ Տարբեր ձևի և չափի քարերի միջոցով լավ գծագրվել է կամարի կիսաշրջանաձև կորը։ Խելերի ստորին մասում շարվածքը կատարված է մեծ, իսկ թաղը՝ համեմատաբար ավելի փոքր չափի քարերից։ Դեպի աջ ափը կամրջի լայնությունը փոքր-ինչ պակաս է։ Այն կազմում է 3,5 մետր, այն ժամանակ, երբ ձախ ափում այն կազմում է 4,3 մետր։
Թողնել մեկնաբանություն