.webp)
Սպիտակասար լեռ գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում։ Աժդահակից հետո երկրորդ ամենաբարձր հրաբխային լեռնագագաթն է, իր 3555 մետր բարձրությամբ։ Գագաթային մասն առատ է թափանցիկ ու մոխրագույն օբսիդիանով, որից էլ գալիս է անվանումը։ Սպիտակասարի արևմտյան լանջերից են սկիզբ առնում Գողթ և Ազատ գետերը։ Արևելյան լանջերը մասնատված են խոր հովիտներով։
Թողնել մեկնաբանություն