.webp)
Սմբատաբերդ կամ Ցախաց քարի բերդ գտնվում է Արտաբույնք գյուղի արևելյան կողմում` բլրի վրա: Բլուրը երեք կողմերից շրջապատված է ձորերով, իսկ հյուսիսային կողմից պարանոցով կապվում է ընդհանուր լեռնաշղթայի հետ: Այն պաշտպանված է ձորի բնական անառիկ քարերով: Այս հանգամանքը ամենևին չի խանգարել դիրքն ամրացնել կրկնակի բարձր ու բրգաձև լայն պարսպով: Մատչելի է միայն հյուսիսային կողմը, որը ևս ամրացված է պարսպով: Պարիսպները շարված են սեպաձև մշակված բազալտե քարերով, կրաշաղախով, պատերի հաստությունը կազմում է 2-3 մ: Ներսում պարսպի երկարությամբ ձգվում են բնակելի շենքեր, որոնք գտնվում են ավերակ վիճակում:
1 Մեկնաբանություն
Անիկ
Ապրիլի 26, 2024Շնորհակալ ենք տեղեկության համար💛💛💛💛💛🧡🧡🧡🧡🧡🧡❤️❤️❤️❤️🤍🤍🤍🤍🖤🖤🖤🖤🤎🤎🤎🤎🤎💜💜💜💜💜💙💙💙💙💙💚💚💚💚💚🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲