.webp)
Շխմուրադի վանք գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Վարագաջուր գետի ձախ ափին, Ծաղկավան գյուղից 6-7 կմ հարավ-արևմուտք։ Վանքի համալիրը կառուցվել է 12-13-րդ դդ։ Փոքրիկ հարթությունը, որի վրա կառուցված է վանքը, նեղ շերտով ձգվում է արևմուտքից արևելք։ Դրա բնական սահմաններն են կազմում արևմուտքից՝ հսկա, աշտարակաձև քարափը, հյուսիսից՝ խիստ թեքությամբ իջնող սարի ստորոտով անցնող ճանապարհը, հարավից՝ քարափի դիմացի ձորակը, իսկ արևելքից՝ գետակի ձորը, երկուսն էլխորն ընկած և դժվարամատչելի, ծառերով ու մացառներով ծածկված ափերով։
Թողնել մեկնաբանություն