![](https://www.hatis.am/blog_images/8sP1g5wPBElpV/63cef57a81654.jpg)
Շիրակի լեռնաշղթա կամ Շիրակի լեռներ, այն գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում։ Ձգվում է լայնակի ուղղությամբ՝ Ախուրյանի հովտից մինչև Չիչխանի ստորին հոսանքը։ Երկարությունը 36 կմ է, միջին բարձրությունը՝ 2300 մ, առավելագույնը՝ 2556 մ (Եզնասար լեռ)։ Ձևավորվել է գոգածալքային կառույցի վրա։ Կազմված է էոցենի նստվածքա-հրաբխածին ապարներից։ Լանջերն անհամաչափ են՝ կտրտված էրոզային հովիտներով։ Հաճախակի են սելավները։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է։ Լայնակի ուղղությամբ ձգվում են Փամբակ գետի և նրա վտակ՝ Չիչկանի միջև՝ մինչև Ախուրյան գետը։ Ամենաբարձր գագաթը Ցուլասարն է՝ 2556 մ, երկարությունը՝ 36 կմ։
Թողնել մեկնաբանություն