.webp)
Շատիվանք վանական համալիրը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Շատին գյուղից 4 կմ արևելք` ձորամիջի բարձրադիր գոգավորության վրա: Համաձայն Ստ. Օրբելյանի վկայության` այն կառուցվել է 929 թ. Բագրատունի Աբաս Ա թագավորի գահակալության շրջանում: Բաղկացած է եկեղեցուց և վանական միաբանության բնակելի ու այլ շինություններից, որոնք հետագա նորոգումների հետևանքով կորցրել են իրենց նախնական տեսքը:
Թողնել մեկնաբանություն