Օրբելյանների իջևանատուն (քարավանատուն) հնում՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում, այժմ՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին Վարդենյաց լեռնացնքում, ծովի մակերևույթից 2410 մ բարձրության վրա։ Միջնադարում շինությունների մեծ մասը կառուցվում էր առևտրային ճանապարհներին, ինչն առավել հարմար էր ճանապարհորդողների համար։
Օրբելյանների Քարավանատուն
Սելիմի քարավանատունը հյուրընկալություն է առաջարկել ճանապարհորդներին, ովքեր անցել են մայրուղու երկայնքով և Սելիմի կամ Վարդենյաց լեռնանցքով։ Վերջինս Հայաստանի միջնադարյան բոլոր լեռնանցքներից լավագույն պահպանվածն է։
Վարդենյաց լեռնանցքում գտնվող 14-րդ դարի այս քարավանատունը ի թիվս նման մի շարք այլ շինությունների որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար։ Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել է թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։
Լուսանկար։ Արթուր Մարտիրոսյան
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն