.webp)
Սուրբ Գայանե եկեղեցի գտնվում է Հայաստանի՝ Արմավիրի մարզում, Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի հարավային ծայրամասում` Մայր տաճարից հարավ-արևելք: Համաձայն աղբյուրներին այն կառուցվել է 630 թ. Եզր Նիգեցի կաթողիկոսի կողմից` վկայարան-մատուռի տեղում: Ըստ Ագաթանգեղոսի` այդ մատուռը կառուցվել էր դեռևս IV դարի սկզբին Հռիփսիմյան կույս Գայանեի գերեզմանի վրա: Եկեղեցին համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության առաջին շրջանի լավագույն օրինակներից (2000 թվականից ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում): Իր ճարտարապետական լուծումներով պատկանում է գմբեթավոր-բազիլիկ տիպի եկեղեցիներին, որի հորինվածքը մշակվել է V-VII դարերում (այս տիպին են պատկանում նաև Տեկորի, Բագավանի, Մրենի և Օձունի տաճարները):
Թողնել մեկնաբանություն