.webp)
Սուրբ Քրիստափորի վանք գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, այն հայկական առաքելական վանական համալիր է Դաշտադեմ գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք, պատմական Քաղենի բնակավայրի տարածքում։ Վանքը բաղկացած է՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որը կառուցվել է 7-րդ դարում, նրանից հյուսիս՝ քառակուսի հատակագծով եռահարկ դամբանատուն-զանգակատնից, միաբանության բնակելի շենքերից (այժմ՝ ավերակ), անմշակ քարով շարված պարսպից և 10-14-րդ դարերի խաչքարերով հարուստ գերեզմանատնից, որտեղ գտնվում է նաև մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող վիշապաքար։
Թողնել մեկնաբանություն