.webp)
Քարավազի ջրվեժ բնության հուշարձանը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Հերհեր գետի աջակողմյան վտակի վրա, Կարմրաշեն գյուղից 2 կմ արևելք։ Այն գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։
Թողնել մեկնաբանություն