.webp)
Պռոշաբերդ կամ Բոլորաբերդ, բերդ՝ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում (այժմյան Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղից 6-7կմ հյուսիս)։ Գտնվում է զառիվեր լանջերով անմատչելի լեռան վրա։ Կառուցել է Պռոշ իշխանը 13-րդ դարում, ուստի տեղացիներն այն սովորաբար անվանել և այժմ էլ անվանում են «Պռոշա բերդ», «Պռոշ իշխանի բերդ»։ Բոլորաբերդը եղել է իշխանանիստ, գրավել է լեռան գագաթի 1-1,5 հա տարածությամբ հարթությունը, ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։ Բերդի ներքին պաշտպանական կառույցները, զինանոցները, զորանոցները, ինչպես և Պռոշյան իշխանների պալատը ավերվել են, թաղվել հողի հաստ շերտի տակ։ Արևելյան կողմում կա կանգուն մատուռ է, իսկ 1-2 կմ հարավ-արևմուտք գտնվում է Սպիտակավոր Ս.Աստվածածին վանքը։
Թողնել մեկնաբանություն