Սույն գաղտնիության քաղաքականությունը («Քաղաքականություն») նկարագրում է, թե ինչպես է Հատիս Տուր-ը («Հատիս Տուր», «մենք», «մեզ» կամ «մեր») հավաքագրում, պաշտպանում և օգտագործում անձը հաստատող այն տեղեկությունները («Անձնական տեղեկություններ») , որոնք Դուք (“Օգտատեր”, “Դուք” կամ “Ձեր”) կարող եք տրամադրել hatis.am կայքին, ինչպես նաև նրա ցանկացած ապրանք կամ ծառայություն (միասին, «Կայք» կամ «Ծառայություններ»): Այն նաև նկարագրում է Ձեր Անձնական տեղեկատվության օգտագործման հետ կապված Ձեզ տրամադրվող հնարավորությունները, ինչպես նաև այն, թե ինչպես կարող եք մուտք գործել և թարմացնել այդ տեղեկատվությունը: Սույն քաղաքականությունը չի տարածվում այն ընկերությունների գործելակերպի վրա, որոնք մենք չենք տնօրինում կամ վերահսկում, ինչպեսև այն անհատների վրա, որոնք մեր աշխատակիցը չեն կամ մեր կողմից չեն վերահսկվում:
Անձնական տեղեկատվության հավաքագրում
Մենք ստանում ենք և պահում ցանկացած տեղեկություն, որը Դուք գիտակցաբար տրամադրում եք մեզ, երբ լրացնում եք Կայքում տեղադրված առցանց ձևերը: Դուք կարող եք որոշել, որ չեք տրամադրում մեզ որոշակի տեղեկություններ, սակայն այդ դեպքում չեք կարող օգտվել Կայքի որոշակի առանձնահատկություններից: Այն օգտատերերը, ովքեր չեն կողմնորոշվի, թե որ տեղեկատվությունն է պարտադիր, կարող են դիմել մեզ:
Արշավների ընթացքում արված լուսանկարներ
Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումների, արշավների, տուրերի ընթացքում կազմակերպության կամ դրա ներկայացուցչի, ուղեկցորդի կողմից արված լուսանկարները հանդիսանում են տվյալ կազմակերպության սեփականությունը։ Միջոցառման, արշավի կամ տուրի ընթացքում եթե չունեք ցանկություն նկարվելու կամ դեմ եք, որ խմբակային կամ անհատապես լուսա կամ տեսանկարահանեն Ձեզ, կարող եք տվյալ միջոցառումից, արշավից, տուրից առաջ նախապես տեղեկացնել կազմակերպչին կամ ուղեկցորդներից մեկին։
Ոչ անձնական տեղեկատվության հավաքագրում
Երբ այցելում եք Կայք, մեր սերվերները ավտոմատ կերպով գրանցում են Ձեր բրաուզերից ուղարկված տեղեկությունները: Տվյալները կարող են ներառել Ձեր սարքի IP հասցեն, դիտարկիչի տեսակը և տարբերակը, օպերացիոն համակարգի տեսակը և տարբերակը, լեզվի նախընտրությունները կամ Կայք այցելելուց առաջ Ձեր այցելած էջը, մեր Կայքի Ձեր կողմից այցելած էջերը, ժամանակը, որ ծախսել եք այդ էջերն այցելելիս, մեր կայքում փնտրվող տեղեկությունները, մուտքի ժամանակը և ժամկետները և այլ վիճակագրություն:
Հավաքագրված տեղեկատվության օգտագործումը և մշակումը
Ձեր կողմից հավաքագրվող ցանկացած տեղեկություն կարող է օգտագործվել հաճախորդների սպասարկման բարելավման և մեր հաճախորդների հարցումներին ու էլեկտրոնային նամակներին պատասխանելու համար՝ մեր Կայքը եւ Ծառայությունները գործարկելու և կրառելու համար: Հավաքագրված ոչ անձնական տվյալները օգտագործվում են միայն չարաշահումների հնարավոր դեպքերի բացահայտման և Կայքի օգտագործման վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հաստատման նպատակով: Նման վիճակագրական տեղեկատվությունը չի հավագրվում որևէ այլ կերպ, որը թույլ կտար բացահայտել համակարգը օգտագործողների անձը: Մենք կարող ենք մշակել Ձեզ վերաբերող անձնական տեղեկությունները, եթե կիրառվում են հետեւյալ դրույթները. (I) Դուք տվել եք դրանց համաձայնությունը մեկ կամ ավելի կոնկրետ նպատակների համար: Նշենք, որ որոշ օրենսդրական ակտերով թույլատրվում է տեղեկություն մշակել, քանի դեռ Դուք դեմ չեք նման վերամշակմանը (քանի դեռ չեք հրաժարվել)՝ չկրելով համաձայնության վրա կամ ստորև նշված հետեւյալ իրավական հիմքերից որևէ մեկի վրա հենվելու պարտավորություն: Այն, սակայն, չի կիրառվում, երբ անձնական տեղեկատվության մշակումը ենթակա է եվրոպական տվյալների պաշտպանության մասին օրենքի. (II) Տեղեկատվության տրամադրումն անհրաժեշտ է ձեզ հետ պայմանագրի կատարման համար և / կամ դրանից բխող նախնական պայմանագրային պարտավորությունների համար. (III) վերամշակումը անհրաժեշտ է Ձեր կողմից իրավական պարտականության պահպանման համար. (IV) վերամշակումը կապված է այնպիսի հարցերի հետ, որոնք առնչվում են հանրային շահի կամ մեզ տրված պաշտոնական լիազորությունների իրականացման հետ. (V) մշակումը անհրաժեշտ է մեզ կամ երրորդ կողմ հանդիսացող անձի կողմից իրականացված օրինական շահերի նպատակների համար: Ամեն դեպքում մենք ուրախ կլինենք հստակեցնել որոշակի իրավական հիմքերը, որոնք վերաբերում են վերամշակմանը, և մասնավորապես, կօգնենք պարզեցնել, թե անձնական տվյալների տրամադրումը կանոնադրական կամ պայմանագրային պահանջ է, թե ոչ, կամ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ պահանջ է, թե ոչ:
Տեղեկատվության փոխանցում և պահառություն
Կախված Ձեր գտնվելու վայրից, տվյալների փոխանցումը կարող է ներառել Ձեր տեղեկությունները Ձեր երկրից զատ այլ երկիր փոխանցումն ու պահառությունը: Դուք իրավունք ունեք տեղեկատվություն ստանալ Եվրոպական միության սահմաններից դուրս գտնվող որեւէ երկրի կամ միջազգային հանրության կողմից կարգավորվող ցանկացած միջազգային կազմակերպության, կամ երկու կամ ավելի երկրներից բաղկացած կազմակերպության, ինչպիսին է, օրինակ՝ ՄԱԿ-ը, ինչպեսեւ մեր կողմից կիրառվող անվտանգության միջոցների վերաբերյալ իրավական հիմքի մասին՝ Ձեր տեղեկությունները պաշտպանելու համար: Եթե նման փոխանցում տեղի ունենա, Դուք կարող եք ավելին իմանալ` ստուգելով այս փաստաթղթի համապատասխան բաժինները, կամ դիմելով մեզ` ըստ սույն փաստաթղթի կոնտակտային <կապ> բաժնում տրամադրված տեղեկատվության:
Օգտատերերի իրավունքները
Դուք կարող եք կիրարկել Ձեր որոշակի իրավունքները մեր կողմից մշակված Ձեր տեղեկությունների վերաբերյալ: Մասնավորապես, իրավունք ունեք կատարել հետեւյալը. (I) Դուք իրավունք ունեք հետ կանչելու համաձայնությունը, որով Դուք նախկինում տվել եք Ձեր թույլտվությունը տեղեկությունների մշակման վերաբերյալ: (II) Դուք իրավունք ունեք վիճարկել Ձեր տեղեկատվության վերամշակումը, եթե այն վերամշակվել է ոչ այն իրավական հիմքով, որը սահմանված է համաձայնությանբ. (III) Դուք իրավունք ունեք տեղեկանալ, արդյոք տեղեկատվությունը ներկայում մեր կողմից մշակման մեջ է, ինչպես նաև ձեռք բերել տեղեկատվություն մշակման որոշակի ասպեկտների վերաբերյալ և ստանալ վերամշակող տեղեկատվության պատճենը. (IV) Դուք իրավունք ունեք ստուգել Ձեր տեղեկատվության ճշգրտությունը և խնդրել այն թարմացնել կամ ուղղել. (V) որոշակի հանգամանքներում Դուք իրավունք ունեք սահմանափակել Ձեր տեղեկատվության վերամշակումը, որի դեպքում մենք չենք պատրաստի Ձեր տեղեկությունները որևէ այլ նպատակով, քան այն պահպանելը, (VI) որոշակի հանգամանքներում Դուք իրավունք ունեք ձեռք բերել Ձեր Անձնական տեղեկատվության ջնջումը, (VII) Դուք իրավունք ունեք ստանալ Ձեր տեղեկությունները՝ համակարգված, օգտագործելի եւ մեքենայաընթեռնելի ձևաչափով, և, եթե տեխնիկապես հնարավոր է, այն փոխանցել մեկ այլ վերահսկիչի՝ առանց որևէ խոչընդոտի: Այս դրույթը կիրառելի է, եթե Ձեր տվյալները մշակվում են ավտոմատ կերպով, և եթե վերամշակումը հիմնված է Ձեր համաձայնության վրա՝ ըստ պայմանագրի, որի կողմերից մեկը հանդիսանում եք Դուք, կամ ունեք դրանից բխող նախնական պայմանագրային պարտավորություններ:
Մշակումը առարկելու իրավունք
Այն դեպքերում, երբ անհատական տեղեկատվությունը մշակվում է հանրային նպատակների օգտին՝ մեզ տրված պաշտոնական լիազորությունների իրականացման համար, կամ մեր կողմից իրականացված օրինական շահերի նպատակների համար, Դուք կարող եք առարկել այդպիսի վերամշակումը ` տրամադրելով Ձեր կոնկրետ իրավիճակի պարզաբանություն՝ առարկությունը հիմնավորելու համար: Այդուհանդերձ, եթե Ձեր Անձնական տեղեկատվությունը մեր կողմից մշակվի ուղղակի մարքեթինգային նպատակների համար, ցանկացած պահի Դուք իրավասու եք առանց հիմնավորելու պահանջել նման վերամշակման կասեցում: Տեղեկանալու համար, թե արդյոք Ձեր անձնական տվյալները մեր կողմից մշակվում են ուղղակի մարքեթինգային նպատակներով, կարող եք դիմել այս փաստաթղթի համապատասխան բաժիններին:
Ինչպես օգտվել այդ իրավունքներից
Օգտատատերերի իրավունքներն իրականացնելու ցանկացած խնդրանք կարող է ուղարկվել Սեփականատիրոջը, սույն փաստաթղթում ներկայացված կոնտակտային մանրամասների միջոցով: Այս հարցումներն իրականացվում են անվճար: Սեփականատիրոջ կողմից պատասխանն ուղարկվում է հնարավորինս շուտ և ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:
Երեխաների տվյալների գաղտնիություն
Մենք գիտակցաբար չենք հավաքագրում որևէ անձնական տվյալներ 13 տարեկանից ցածր երեխաների կողմից: Եթե 13 տարեկանից ցածր եք, խնդրում ենք որևէ անձնական տեղեկատվություն չներկայացնել մեր Կայքին կամ մեր Ծառայություններին: Մենք խրախուսում ենք ծնողներին և օրինական խնամակալներին ` վերահսկել իրենց երեխաների կողմից ինտերնետի օգտագործումը և աջակցել այս քաղաքականությանը, որը կօգնի երբեք թույլ չտալ, որ առանց նրանց թույլտվության երեխաները տրամադրեն անձնական տվյալներ մեր Կայքին կամ մեր Ծառայություններին: Եթե ունեք հիմք ենթադրելու, որ 13 տարեկանից ցածր երեխա մեզ տրամադրել է Անձնական տվյալներ մեր Կայքում կամ մեր Ծառայություններին, խնդրում ենք կապվել մեզ հետ:
Տեղեկատվության անվտանգություն
Մենք երաշխավորում ենք համակարգչային սերվերներում Ձեր կողմից տրամադրվող տեղեկությունների վերահսկվող, անվտանգ միջավայր, որը պաշտպանված է չլիազորված մուտքերից, օգտագործումից կամ բացահայտումներից: Մենք կիրառում ենք խելամիտ վարչական, տեխնիկական եւ ֆիզիկական երաշխիքներ` Անձնական տեղեկատվության տարածման, օգտագործման, փոփոխման և բացահայտման դեմ` անհրաժեշտ վերահսկողություն և պահառություն ապահովելու համար: Այնուամենայնիվ, ինտերնետի կամ անլար ցանցով տվյալների փոխանցումը չի կարող երաշխավորվել: Հետևաբար, Ձեր Անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու մեր ջանքերին զուգահեռ, Դուք գիտակցում եք, որ (I) առկա են ինտերնետի անվտանգության և գաղտնիության սահմանափակումներ, որոնք մեր վերահսկողության տակ չեն: (II) Ձեր և մեր Կայքի միջեւ փոխանակված որևէ տեղեկատվության և տվյալների անվտանգության, ամբողջականության և գաղտնիության ապահովումը չի կարող երաշխավորվել, և (III) ցանկացած նման տեղեկություն և տվյալներ ուղարկման ընթացքում կարող են դիտվել կամ փոխարինվել երրորդ կողմի կողմից ՝ չնայած մեր կողմից կիրառվող լավագույն ջանքերին:
Տվյալների խախտում
Այն դեպքերում, երբ մենք տեղյակ ենք, որ կայքի անվտանգությունը վտանգված է կամ օգտատերերի Անձնական տեղեկությունները արտաքին գործունեության հետևանքով բացահայտել են մեզ հետ առնչություն չունեցող երրորդ կողմերը, ներառյալ, բայց չսահմանափակվելով, անվտանգության հարձակումները կամ խարդախությունները, մենք իրավունք ենք վերապահում համապատասխան խելամիտ միջոցներ ձեռնարկել, ներառյալ, բայց չսահմանափակվելով, հետաքննություն և հաշվետվություններ, ինչպես նաեւ իրավապահ մարմիններին ծանուցում և նրանց հետ համագործակցություն: Տվյալների խախտման դեպքում մենք ողջամիտ ջանքեր կգործադրենք տուժած անձանց ծանուցելու համար, եթե կարծում ենք, որ խախտման հետեւանքով օգտատերերին վնասելու որոշակի ռիսկ գոյություն ունի, կամ եթե ծանուցումը պահանջվում է օրենքով: Այդ դեպքերում ծանուցումը Ձեզ կուղարկվի էլ. նամակով:
Օրինական բացահայտում
Հավաքագրված, օգտագործված կամ ստացված տվյալները մեր կողմից ենթակա են բացահայտման, եթե դա պահանջվում է կամ թույլատրվում է օրենքով, օրինակ ` դատավարության կամ նմանատիպ իրավական այլ գործընթացի սատարելու նպատակով, և եթե հիմնավոր կասկած կա, որ բացահայտումը անհրաժեշտ է մեր իրավունքները, Ձեր անվտանգությունը կամ ուրիշների անվտանգությունը պաշտպանելու, կեղծիքների բացահայտմանը նպաստելու կամ կառավարության պահանջը կատարելու համար:
Փոփոխություններ և լրացումներ
Մենք պահպանում ենք Կայքի կամ Ծառայությունների հետ կապված այս գաղտնիության քաղաքականությունը ցանկացած ժամանակ փոփոխելու իրավունքը, որն ուժի մեջ է մտնում Կայքում սույն Քաղաքականության նորացված տարբերակի հրապարակման պահից: Փոփոխություններ կատարելու դեպքում Ձեզ կտեղեկացնենք էլ.նամակով: Նշված փոփոխությունների արդյունքում Ձեր կողմից Կայքի շարունակական օգտագործումը Ձեր համաձայնությունն է այդպիսի փոփոխությունների նկատմամբ:
Սույն քաղաքականության ընդունումը
Դուք ընդունում եք, որ կարդացել եք սույն քաղաքականությունը և համաձայնեք դրա բոլոր պայմաններին: Օգտագործելով Կայքը կամ Ծառայությունները, Դուք համաձայնվում եք առաջնորդվել սույն քաղաքականությամբ: Եթե Դուք չեք համաձայնում պահպանել այս քաղաքականության դրույթներն ու պայմանները, Դուք լիազորված չեք օգտագործել կամ մուտք գործել Կայք կամ Ծառայություններ:
Դիմեք մեզ
Սույն Քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում դիմեք մեզ.