Ուղտասարի ժայռապատկերները
Ուղտասարը գտնվում է Սիսիանից մոտ 30 կմ հեռու, Սյունիքի լեռնաշղթայի բարձունքում, ծովի մակարդակից մոտ 3300 մ բարձրության վրա: Նրա լանջին է գտնվում ժայռապատկեր հուշարձաններով հարուստ Ուղտասար հնավայրը, որտեղ հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերներ` ցրված լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ, ձորակներում և դարավանդներում: Դրանք Սյունիքի հնագույն հուշարձաններից են: Ժայռապատկերների մեծ մասը փորագրված է պղնձագույն և սև ժայռաբեկորների հորիզոնական կամ ուղղաձիգ հարթ մակերևույթներին` 2-6 սմ խորության, 2-20 մմ լայնության խորագծերով:
Թողնել մեկնաբանություն