.webp)
Պասկևիչի կամուրջ գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Վայք քաղաքից հարավ-արևմուտք: Քաջբերունին կամրջի մասին գրում է. գետի հատակի մեծ սալից բարձրանում է կրաշաղախ լայն պատ` երկու ժայռերից հավասար հեռավորությամբ: Պատը վերևում վերջանում է երկու սենյակով, որի դռներն ու լուսամուտը երևում են: Սենյակների տանիքը եղել է կամուրջի հատակը, որ անշուշտ շինված է եղել փայտից: Այժմ փայտաշեն հատակը չկա Կամուրջն ըստ Քաջբերունու անուն չունի, սակայն ժողովուրդը, չգիտես ինչու, այն կոչում է Պասկևիչի կամուրջ: Վ. Հարությունյանը նշում է, որ այն կոռուցվել է XVII դարում: Տեղացիների մոտ տիրապետող է այն կարծիքը, որ կամուրջը կառուցվել է ռազմավարական նպատակներով:
Թողնել մեկնաբանություն