Սույն համաձանագիրը կազմված է կարգավորելու համար «Հատիս Տուրի» (այսուհետ՝ Կազմակերպիչ) և վերջինիս կողմից կազմակերպված կամ իրականացվող միջոցառման, արշավի մասնակցի (այսուհետ՝ Մասնակից) միջև հարաբերությունները.
1. Կազմակերպիչը պարտավորվում է՝
1.1 Մատուցել տվյալ միջոցառման մեջ նշված բոլոր ծառայությունները։
1.2 Ձեռնարկել ցանկացած գործողություն մասնակիցների կյանքի և առողջության համար սպառնալիքը վերացնելու ուղղությամբ։
1.3 Կրճատել երթուղին կամ չեղարկել արշավը տեղում՝ ելնելով եղանակային պայմաններից, խմբի պատրաստվածությունից կամ այլ հանգամանքներից:
2. Մասնակիցը պարտավորվում է՝
2.1 Կատարել ղեկավարի (նաև ուղեկցորդների) բոլոր ցուցումները, հրահանգները՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր, հետևել հրահանգներին, պահպանել կարգապահական և անվտանգության կանոնները. Ղեկավարի հրահանգները չկատարելու հետևանքով առաջացած վնասների համար Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում։
2.2 Պահպանել միմյանց նկատմամբ վարվելակերպի կանոնները, արշավի ընթացքում չբղավել, չվիճել, չկոպտել, նկատողություն չանել միմյանց: Վեճ ծագելու դեպքում անմիջապես տեղեկացնել ղեկավարին կամ ուղեկցորդին:
2.3 Հոգ տանել շրջակա միջավայրի մասին, չթափել աղբ, չհատել ծառեր։
2.4 Կայքում ուշադիր կարդալ երթուղու նկարագրությունը, չափել դժվարության մակարդակը՝ հաշվի առնելով ֆիզիկական պատրաստվածությունը: Մանրամասներին ծանոթանալու կամ չկողմնորոշվելու դեպքում մասնակիցը կարող է զանգահարել և ստանալ խորհրդատվություն մասնագետների կողմից:
2.5 Միջոցառմանը, արշավին, տուրին գրանցվելուց առաջ տեղեկացնել կազմակերպչին, ղեկավարին բժշկական հակացուցումների, բնածին, ձեռք բերած, քրոնիկ հիվանդությունների, գանգատների, կոտրվածքների և այլ առողջական խնդիրների մասին։ Նման դեպքում մասնակիցը ինքնուրույն որոշում է կայացնում մասնակցել միջոցառմանը, արշավին, տուրին, թե ոչ։ Վերը նշված որևէ հակացուցման, հիվանդության կամ այլ ռիսկերի առկայության և դրանցից բխող հետևանքների համար մասնակիցը պատասխանատվությունը կրում է միանձնյա։
2.6 Միջոցառմանը, արշավին ներկայանալ սթափ վիճակով․ խստիվ արգելվում է միջոցառմանը ներկայանալ ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: Արշավի ընթացքում ալկոհոլ օգտագործել միայն ղեկավարի թույլատվությամբ։
2.7 Նախատեսվող միջոցառմանը, արշավին գրանցվելու և դրանից հետո գրանցումը չեղարկելու մասին Մասնակիցը պարտավորվում է Կազմակերպչին տեղեկացնել միջոցառման, արշավի օրվանից (արշավի մեկնարկից) առնվազն երեք օր առաջ, հակառակ դեպքում մասնակցի կողմից վճարված գումարը ենթակա չէ վերադարձման: Սույն կետի պայմանները կատարելու դեպքում, գումարը ենթակա է Մասնակցին հետ վերադարձման ամրագրումը չեղարկելուց հետո 3 /երեք/ աշխատանքային օրվա ընթացքում։
2.8 Չներկայացնել պահանջներ «Հատիս Տուր»-ին, ինչպես նաև վերջիններիս հետ համագործակցող այլ կազմակերպություններին, հրահանգիչներին, կազմակերպիչներին, փոխկապակցված անձանց, ինչպես նաև չպահանջել վնասի (ներառյալ նյութական վնասի) փոխհատուցում, բուժման, առողջության վերականգնման, հաշմանդամության և մահվան հետ կապված ծախսերի փոխհատուցում:
2.9 Մրսածության, գլխապտույտի, սրտխառնոցի, շնչահեղձության, արևահարության կամ առողջական այլ խնդիրների ի հայտ գալու դեպքում անմիջապես տեղեկացնել ղեկավարին կամ ուղեկցորդին։
2.10 Վերցնել իր հետ նախապես տեղեկացված անհրաժեշտ իրերը, հանդերձանքը, իսկ մոռանալու կամ դրանց խիստ անհրաժեշտության դեպքում արշավից առաջ տեղեկացնել ղեկավարին կամ ուղեկցորդին։
3. Անվտանգության և կարգապահական կանոններ
3.1 Արշավի ընթացքում մասնակիցները չպետք է առաջ անցնեն խմբի ղեկավարից և չպետք է հետ մնան վերջին ուղեկցորդից, իսկ խմբի ղեկավարի ցուցումով արշավը շարքով շարունակելու դեպքում չպետք է դուրս գան շարքից։
3.2 Արգելվում է բարձրանալ ժայռեր, վազել կիրճերով և վտանգավոր այլ տեղերով, վառել կրակ առանց ղեկավարի (նաև ուղեկցորդների) թույլատվությամբ։
3.3 Արգելվում է լողալ լեռնային գետերում, լճերում `առանց ղեկավարին (նաև ուղեկցորդներին) տեղեկացնելու:
3.4 Արշավի ընթացքում ինչ-ինչ պատճառով խմբից, վերջին ուղեկցորդից հետ մնալու, տարածությունում չկողմնորոշվելու դեպքում, չփորձել ինքնուրույն հասնել խմբին, մնալ նույն տեղում, մինչև ուղեկցորդը կմոտենա Ձեզ։
3.5 Տրանսպորտի մեջ, արշավի ժամանակ (նաև վրանային արշավների ժամանակ) գումարը, փաստաթղթերը կամ թանկարժեք այլ իրերը պահեք ձեզ մոտ: Կորցնելու դեպքում Կազմակերպիչը կորցրած իրերի համար պատասխանատվություն չի կրում։
4. Ֆորսմաժորային իրավիճակներ (Անհաղթահարելի ուժի ազդեցություն)
Սույն համաձայնագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունքով, որը ծագել է համաձայնագիրը ստորագրելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը, վատ եղանակային պայմանները, խմբի մասնակիցներից մեկի առողջական վիճակը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն համաձայնագրով պարտավորությունների կատարումը և որոնք բխում են իր և մյուս մասնակիցների անվտանգության ապահովման և առողջության պահպանման նորմերից և կանոններից: Տվյալ իրավիճակում կազմակերպիչը իրավասու է դադարացնել միջոցառումը, արշավը և չներկայացնել պահանջ՝ գումարը ետ վերադարձնելու։
Հավաստիացնում եմ, որ կարդացել և ծանոթացել եմ «Հատիս Տուրի» կազմակերպած և իրականացվող միջոցառման նկարագրին և մանրամասներին, առկա ռիսկերին, անվտանգության կանոններին և այլ դրույթներին, կազմակերպիչներին նախապես տեղեկացրել եմ առողջական խնդիրների առկայության կամ բացակայության մասին և համաձայն եմ դրանց հետ:
ՈՒշադրություն․ Մասնակցի կողմից անձնական տվյալները լրացնելը և մասնակցության համաձայնագիրը վավերացնելը հաստատում են սույն համաձայնագրի կետերին համաձայնությունը (առանց վավերացման ամրագրումը չի իրականացվում)։ Համաձայնագիրը ամրագրման հայտի հետ հրապարակվելուց բացի, ուղարկվում է նաև մասնակցի կողմից նշված էլ-հասցեին։ Այս պարագայում համաձայնագիրը հանդիսանում է վավեր փաստաթուղթ՝ կնքված կողմերի միջև
5. Արշավների ընթացքում արված լուսանկարներ
Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումների, արշավների, տուրերի ընթացքում կազմակերպության կամ դրա ներկայացուցչի, ուղեկցորդի կողմից արված լուսանկարները հանդիսանում են տվյալ կազմակերպության սեփականությունը։ Միջոցառման, արշավի կամ տուրի ընթացքում եթե չունեք ցանկություն նկարվելու կամ դեմ եք, որ խմբակային կամ անհատապես լուսա կամ տեսանկարահանեն Ձեզ, կարող եք տվյալ միջոցառումից, արշավից, տուրից առաջ նախապես տեղեկացնել կազմակերպչին կամ ուղեկցորդներից մեկին։