.webp)
Փառակատար լեռ գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արտավան գյուղից 5,3 կմ հեռավորության վրա։ Լեռան ստորոտում է գտնվում Արտավանի լիճը (այլ կերպ անվանում են նաև Ալլիճ, Քարտեզ լիճ, Աշխարհի քարտեզ լիճ)։ Լիճը հատկապես գեղեցիկ է Փառակատար լեռան միջին հատվածից, որտեղից երևում է աշխարհի քարտեզ տեսքը, իսկ գագաթից այն արդեն տեսանելի չէ։ Լեռան բարձրությունը՝ 2528 մետր է։
Թողնել մեկնաբանություն