
Պապաքարի լեռնաշղթա կամ Պապաքարի լեռներ, գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Ձգվում է Դեբեդի հովտից մինչև Կուր և Խրամ գետերի միախառնման վայրը։ Երկարությունը 24 կմ է, միջին բարձրությունը՝ 600-1000 մ, էրոզային, մնացորդային ցածրադիր լեռնաշղթա է՝ կազմված կրաքարերից, ավազաքարերից ու մերգելներից։ Լանջերը մասնատված են ոչ խոր հովիտներով։ Ստորոտին կան բազմաթիվ արտաբերման կոներ, տեղ-տեղ՝ նոսր անտառներ և չորասեր թփուտներ։
Թողնել մեկնաբանություն